Մենք ներկայացնում ենք բիզնես համայնքի շահերը և խթանում բիզնեսի միջավայրի շարունակական բարելավումը:

Անդամակցել

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) շահույթ չհետապնդող, ոչ պետական կազմակերպություն է, որը ներկայացնում է գործատուների համընդհանուր շահերը Հայաստանում: ՀԳՀՄ-ն իրականացնում է բիզնեսի խթանման և սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր, հանդիսանում է ՀՀ-ում պաշտոնական միակ սոցիալական գործընկերը ՀՀ կառավարության ու Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) հետ

ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

29-08-2025
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները։  Ծրագրի երրորդ փուլն անցկացվում է հիբրիդ ձևաչափով՝ համատեղելով ինչպես առկա, այնպես էլ առցանց հանդիպումները։
25-08-2025
Շարունակվում են Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ իրականացվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները։
21-08-2025
Հունիսի 25-ից օգոստոսի 15-ը Հայաստանի գործատուների հանրապետական միությունն (ՀԳՀՄ) իրականացրեց անդամների կարողությունների հզորացմանն ուղղված ծրագիր, որի նպատակն էր նպաստել ՀԳՀՄ անդամ կամակերպությունների բիզնես կառավարման հմտությունների կատարելագործմանը, ֆինանսական գրագիտության բարձրացմանը, ինչպես նաև բիզնես գործընթացներում արհեստական բանականության (AI) գործիքների կիրառման հմտությունների զարգացմանը։
20-08-2025
Օգոստոսի 12-ին մեկնարկեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները, որոնք իրականացվում են Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ։ Ծրագիրը նպատակաուղղված է մեր արցախցի հայրենակիցների բիզնես մտածողության ու գործարար հմտությունների զարգացմանը, նրանց ինքնազբաղվածության և ձեռներեցության խթանմանը, սոցիալ–տնտեսական ինտեգրմանը։
14-08-2025
Օգոստոսի 11-ին ամփոփվեցին ԵՄ-ՀՀ «Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության համաձայնագրի» (CEPA) պահանջների իրականացման և մոնիտորինգի պլատֆորմի գործատու կազմակերպությունների ներկայացուցիչների անդամության մրցույթի արդյունքները։
13-08-2025
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) շարունակում է իր անդամների կարողությունների հզորացման դասընթացները։ Մասնակիցներն այս անգամ ծանոթացան բիզնեսի արդյունավետ կառավարման գործում էմոցիոնալ ինտելեկտի նշանականությանը, մշակութային տարբերություններին և դրանց ազդեցությանը բիզնեսում։
12-08-2025
Շարունակվում են Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) անդամների կարողությունների զարգացմանն ու հզորացմանն ուղղված դասընթացները։ Այս փուլում մասնակիցները ծանոթացան մարդկային ռեսուրսների կառավարման հիմունքներին, կոնֆլիկտների լուծման մեխանիզմներին, թիմային աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններին, ինչպես նաև ժամանակի արդյունավետ կառավարման գործիքակազմին։
09-08-2025
Օգոստոսի 9-ին ամփոփվեցին Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից իրականացվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երկրորդ խմբի դասընթացները։
08-08-2025
Հուլիսի 16-31-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամների կարողությունների հզորացման ծրագրի շրջանակներում իրականացվեց դասընթացների շարք՝ ուղղված ձեռներեցների դրական իմիջի ձևավորմանը սոցիալական տարբեր հարթակներում արհեստական բանականության (ԱԲ) գործիքակազմի միջոցով։
08-08-2025
Հուլիսի 29-ից օգոստոսի 8-ը Հայաստանի գործատուների հանրապետական միությունն (ՀԳՀՄ) իրականացրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երկրորդ խմբի դասընթացների շարքը, որն ուղղված էր մեր հայրենակիցների ինքնազբաղվածության խթանմանը և նոր բիզնես նախաձեռնությունների իրագործմանը։

ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Շահերի պաշտպանություն
    Անդամների և բիզնես համայնքի շահերի պաշտպանություն, բիզնեսի խնդիրների բարձրաձայնում պետական տարբեր մակարդակներում:
  • Սոցիալական գործընկերություն
    Օրենսդրական բարեփոխումների առաջարկների ներկայացում ՀՀ Կառավարությանը՝ ՀԳՀՄ անդամների կարիքների և իրականացված վերլուծությունների հիման վրա:
  • Կրթություն-բիզնես համագործակցություն
    Համագործակցություն կրթական հաստատությունների հետ՝ ներկայացնելու գործատուների պահանջները մասնագիտական և աշխատանքային հմտությունների վերաբերյալ:
  • Բիզնես խորհրդատվություն
    Բիզնես պլանավորում, մրցունակության բարձրացում, արտահանման խթանում, խորհրդատվություն արտաքին շուկաների վերաբերյալ,  թրեյնինգներ և սեմինարներ:
  • Բիզնես համագործակցություն
    Բիզնես համագործակցության խթանում տեղական և արտասահմանյան ընկերությունների միջև, մասնակցություն բիզնես ֆորումներին, ցուցահանդեսներին:
  • Իրավաբանական խորհրդատվություն
    Խորհրդատվություն և իրազեկում բիզնես օրենսդրության, ՀՀ Կառավարության որոշումների, թույլտվությունների և նախատեսվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: 

ՀԳՀՄ-Ն ԱՅՍՕՐ

  • 1411
    ԱՆԴԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
    ՀԳՀՄ միավորում է մոտ 1400 անդամ ընկերություններ Հայաստանում, որոնք ներկայացնում են ՀՀ տնտեսության բոլոր ճյուղերը:
  • 18
    ՏԱՐՎԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
    2007թ.-ից ՀԳՀՄ-ն ներկայացնում է գործատուների շահերը,  իրականացնում բիզեսի խթանման և սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր:
  • 22
    ՃՅՈՒՂԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    ՀԳՀՄ միավորում է 22 ոլորտային միություններ և բիզնես ասոցիացիաներ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ճյուղեր:
  • 10
    ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ  
    Երևանում և մարզերում ՀԳՀՄ-ն ունի 10 տարածքային միություններ՝ ներկայացնելու այնտեղ գործող բիզնեսներին:
  • 20%
    ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    ՀԳՀՄ անդամ ընկերությունները ներկայացնում են ՀՀ ընդհանուր ակտիվ իրավաբանական անձանց 20%-ը:
  • 40%
    ՀՀ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԻՑ
    ՀԳՀՄ անդամների ներքո աշխատում է մասնավոր հատվածի աշխատողների շուրջ 40%-ը:
ԻՆՉՊԵՍ ԱՆԴԱՄԱԿՑԵԼ

Մենք կարող ենք օգնել առաջադրել Ձեր խնդիրները ՀՀ Կառավարությանը, խթանել Ձեր բիզնեսը, ձևավորել բիզնես կապեր ՀՀ-ում և արտասահմանում: