ԱԲ-ն բիզնեսում․ տեխնոլոգիայից դեպի մրցակցային առավելություն
Արհեստական բանականությունն այլևս ապագայի տեխնոլոգիա չէ. այն արդեն այսօր փոխում է բիզնեսի կառավարման, վաճառքի, մարքեթինգի և հաճախորդների հետ աշխատանքի ձևերը։

Հունիսի 22-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամների համար կազմակերպվեց «ԱԲ-ն Ձեր բիզնեսում․ օգնական, թե՞ գլխացավանք» թեմայով գործնական սեմինար, որը համախմբեց տարբեր ոլորտների գործարարների և կազմակերպությունների ներկայացուցիչների։ Սեմինարի բանախոսներն էին Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամ, ոլորտի առաջատար մասնագետներ՝ «Karapp» ընկերության համահիմնադիր Շավարշ Կարապետյանը և «Slice Consulting» ընկերության հիմնադիր Նանե Մաթևոսյանը։
Սեմինարի ընթացքում քննարկվեցին՝
- ինչպես արդյունավետ ինտեգրել արհեստական բանականությունը բիզնես գործընթացներում,
- ինչ հնարավորություններ և ռիսկեր են առաջանում ԱԲ-ի կիրառման արդյունքում,
- ինչպես ընտրել բիզնեսի համար ամենահարմար AI գործիքները,
- ինչպես ավտոմատացնել SMM-ը և բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը նորարարական լուծումների միջոցով։
Մասնակիցները ոչ միայն ծանոթացան ժամանակակից AI գործիքներին, այլև ստացան գործնական խորհուրդներ և կիրառելի լուծումներ, որոնք կարող են անմիջապես ներդնել իրենց աշխատանքի ընթացքում։
Կարևորելով Միության անդամ կազմակերպությունների մրցունակության բարձրացումը արագ փոփոխվող տեխնոլոգիական միջավայրում՝ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը նման նախաձեռնությունների միջոցով նպատակ ունի նպաստել գործարար համայնքի թվային կարողությունների զարգացմանը, արհեստական բանականության արդյունավետ կիրառմանը և նորարարական տեխնոլոգիաների ինտեգրմանը բիզնեսի առօրյա գործունեության մեջ։ Նմանատիպ գործնական սեմինարներն ունեն շարունակական բնույթ և կազմակերպվում են՝ հիմք ընդունելով Միության անդամների մասնագիտական հետաքրքրությունները, ոլորտային կարիքներն ու ժամանակակից աշխատաշուկայի մարտահրավերները։










ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: