ՀԳՀՄ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ՝ ուղղված ինստիտուցիոնալ զարգացմանն ու նորարարությանը
.jpg?token=5e1c87e2f90907744a23040b1d6fc7eb)
Հունիսի 19-ին տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանի, գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանի, Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Արժանապատիվ աշխատանքի տեխնիկական բաժնի գործատուների ավագ մասնագետ Վլադիմիր Չուրովիչի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Անի Մանուկյանի միջև։
Հանդիպման նպատակն էր քննարկել ՄԱԶԾ ծրագրային ուղղություններն ու դրանց համադրման հնարավորությունները Հայաստանի գործատուների հանրապետական միության գործունեության առաջնահերթությունների հետ, ինչպես նաև գործատուների մասնակցության խթանումը հանրային սեկտորի բարեփոխումներում։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում մանրամասն քննարկել համատեղ ծրագրերի իրագործումը, որոնք ուղղված կլինեն գործատուների ակտիվ ներգրավվածությանն ու մասնակցությանը բիզնես ինովացիոն մշակույթի ներդրման, աշխատողների արտադրողականության և մոտիվացիայի բարձրացման, փափուկ հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործընթացում։
Հանդիպումների շարքը շարունակվեց Միության մի շարք անդամների և Խորհրդի անդամների համար սեմինարի կազմակերպմամբ, որը վարեց ԱՄԿ Արժանապատիվ աշխատանքի տեխնիկական բաժնի գործատուների ավագ մասնագետ Վլադիմիր Չուրովիչը։ Սեմինարը միտված էր Միության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը, մասնավորապես՝ անդամների ներգրավվածության ակտիվացմանը, շահերի պաշտպանության արդյունավետ գործիքների կիրառմանը, ինչպես նաև կազմակերպության կառավարման և հաղորդակցության մեխանիզմների կատարելագործմանը։
ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը կարևորեց նմանատիպ ձևաչափով փորձի փոխանակումը` ուղղված Միության զարգացման և ռազմավարական կարողությունների ամրապնդմանը։ Նա ընդգծեց նման հանդիպումների անհրաժեշտությունը՝ գործատուների շահերը համակարգված և հետևողականորեն ներկայացնելու, ինչպես նաև Միության առաքելության իրականացման ուղղությամբ նորարարական մոտեցումներ որդեգրելու տեսանկյունից։
ՀԳՀՄ գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը շնորհակալություն հայտնեց ԱՄԿ Արժանապատիվ աշխատանքի տեխնիկական բաժնի գործատուների ավագ մասնագետ Վլադիմիր Չուրովիչին բովանդակալից, ընդգրկուն և արժեքավոր տեղեկատվությամբ կիսվելու համար, որը հիմք կհանդիսանա ժամանակակից մոտեցումների ձևավորման և առաջավոր փորձի արդյունավետ կիրառման համար։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: