Կայացավ ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի արտահերթ նիստը
Մարտի 4-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի արտահերթ նիստ։
Նիստի առանցքում ՊԵԿ-հասարակություն երկխոսության ապահովումն էր՝ հարկային ոլորտի օրենսդրության փոփոխությունների քննարկման նպատակով: Նիստին մասնակցեցին հասարակական խորհրդի անդամները և ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Նիստում ներկայացվեցին ՀՀ հարկային օրենսգրքում և ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները։ Մասնավորապես, քննարկվեցին էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառման շրջանակների ընդլայնման հնարավորությունները, հարկեր չվճարելու ենթադրյալ հանցանքների համար նախատեսված քրեականացման շեմերի բարձրացման, հարկեր չվճարելու ենթադրյալ հանցանքի վերաբերյալ Հարկային մարմնում վարչական բողոքարկման ընթացակարգի ավարտից հետո իրավապահ մարմիններին հաղորդումների ներկայացման գործընթացի կարգավորման առաջարկությունները, ինչպես նաև օրինապահ հարկ վճարողներին վերաբերող օրենսդրությամբ սահմանված կարգավորումների վերանայման հարցերը։
Նիստին մասնակցում էր նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, ով ողջունեց ներկայացված օրենսդրական նախագծերի փոփոխությունները` միևնույն ժամանակ հանդես գալով իր դիտարկումներով ու առաջարկություններով հարկեր չվճարելու ենթադրյալ հանցակազմի շեմերի վերանայման, անկախ վարչական դատավարության կարգով բողոքարկելուց քրեական վարույթի նախաձեռնման, ինչպես նաև Օրենսգրքով նախատեսված թեմատիկ ուսումնասիրություն իրականացնելու սահմանափակման վերացման վերաբերյալ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: