Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Միության նախագահ Վահագն Համբարձումյանին

14-11-2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Միության նախագահ Վահագն Համբարձումյանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանին և գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանին։

Քննարկման առանցքում եղել է աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցեր, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել հանրապետական կոլեկտիվ պայմանագրի, ինչպես նաև աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգի ներդրման նախագծերին։

Նախարար Թորոսյանն ընդգծել է նոր մեխանիզմների կարևորությունը՝ աշխատողների և գործատուների միջև առաջացող վեճերի արագ ու արդյունավետ կարգավորման գործում, ինչպես նաև շեշտել հանրապետական կոլեկտիվ պայմանագրի հնարավորինս սեղմ ժամկետում ստորագրման անհրաժեշտությունը։

Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչները կարևորել են սոցիալական գործընկերության դերը և ոլորտային համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել։

Նյութի աղբյուրը՝ https://www.mlsa.am/news/1079
ՖԲ՝ https://www.facebook.com/story.php?story_fbid=1255857483252733&id=100064854781936&mibextid=wwXIfr&rdid=aEZInA8EuxQE6Bma#

 

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ