Քննարկվեց ՓՄՁ մրցունակության 2026–2030 թթ.ռազմավարական ծրագրի նախագիծը
Հուլիսի 21-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացավ ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։
Նիստի օրակարգում ընդգրկված էր Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026–2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագծի, դրա իրականացման գործողությունների ծրագրի և ռազմավարության իրականացման ինստիտուցիոնալ մոդելի քննարկումը։

Քննարկման ընթացքում ներկայացվեցին ռազմավարական ծրագրի հիմնական նպատակներն ու առաջնահերթությունները, նախատեսվող միջոցառումները, ինչպես նաև ռազմավարության արդյունավետ իրականացմանն ուղղված ինստիտուցիոնալ լուծումները։ Ենթախորհրդի անդամները ներկայացրեցին իրենց առաջարկություններն ու դիտարկումները, որոնք հաշվի կառնվեն ծրագրի հետագա լրամշակման ընթացքում։
Նիստին մասնակցում էր Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը, ով ընդգծեց ռազմավարության իրականացման և մշտադիտարկման գործընթացներում գործարար համայնքի ներկայացուցչական կազմակերպությունների ակտիվ մասնակցության կարևորությունը՝ ռազմավարության արդյունքների շարունակական բարելավման նպատակով։
Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ զարգացման խորհրդի և ենթախորհրդի մասնագիտական աջակցությունն իրականացնում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագիտական թիմը` հարթակի մասնավոր հատվածը ներկայացնող անդամների հետ միասին։


ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: