Տեղի ունեցավ ՀԳՀՄ-ի կողմից իրականացվող Կարողությունների Հզորացման Ծրագրի ամփոփիչ համաժողովը

18-09-2025
Տեղի ունեցավ ՀԳՀՄ-ի կողմից իրականացվող Կարողությունների Հզորացման Ծրագրի ամփոփիչ համաժողովը

Սեպտեմբերի 12-ին կայացավ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) կողմից իրականացվող Կարողությունների Հզորացման Ծրագրի ամփոփիչ համաժողովը, որի ընթացքում դասընթացները հաջողությամբ ավարտած 100 մասնակիցներ ստացան իրենց վկայականները։

Ծրագիրն իրականացվեց երկու մոդուլով․

  1. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ձեռնարկատիրականկարողությունների զարգացում,
  2. ՀԳՀՄ անդամներիբիզնեսի կառավարման հմտությունների հզորացում։

Սիրով շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մաղթում նոր ձեռքբերումներ իրենց գործունեության ճանապարհին։ Թող այս դասընթացներով սկիզբ դրվի այն գործընթացին, որի վրա կկառուցվի ձեռնարկատիրությունը՝ նոր արժեքներ ստեղծելու և նոր գաղափարներ կյանքի կոչելու համար։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ