Տեղի ունեցավ նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը

31-01-2026
Տեղի ունեցավ նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը

Հունվարի 30-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի նախագահությամբ՝ տեղի ունեցավ նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը:

Նիստի ընթացքում քննարկվեցին Անապահովության գնահատման նոր համակարգի ընթացքն ու նախատեսվող արդյունքները։

Կարևորելով հասարակական խորհրդի նոր կազմի աշխատանքների մեկնարկը՝ նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների, ծրագրերի և աշխատանքների գործում նշանակալի ներդրում կարող են ունենալ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկները։

Նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը խորհրդի անդամներին ներկայացրեց Անապահովության գնահատման նոր համակարգը, նպաստի իրավունքի ձեռքբերման և դիմելու ընթացակարգերը, ընտանիքի անապահովության մակարդակի և կեցության պայմանների գնահատումը, շահառուների նոր շրջանակը և չափորոշիչները։

Նիստին մասնակցում էր նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության Խորհրդի ամդամ Նարե Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը 2025 թվականի դեկտեմբերից ընդգրկվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի անհատական կազմում, որի գործունեության շրջանակներում կշարունակի պաշտպանել գործատուների համընդանուր շահերն ու լսելի դարձնել գործարար համայնքի ձայնը որոշումների կայացման գործընթացում:

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ