Տեղի ունեցավ Շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը

23-07-2026
Տեղի ունեցավ Շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը

Հուլիսի 22-ին Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ  տեղի ունեցավ  նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը:

Նիստի ընթացքում նախարարը խորհրդի անդամներին ներկայացրեց COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, Հայաստանի՝ որպես նախագահող երկրի առաջնահերթությունները և այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ շարունակվում են կազմակերպչական և բովանդակային աշխատանքները։

Օրակարգի հաջորդ հարցով անդրադարձ կատարվեց նաև մարդ–վայրի բնություն կոնֆլիկտի թեմային, վերջին շրջանում գրանցված դեպքերին, մասնավորապես՝ Սյունիքում գայլերի հարձակմանը և Վայոց ձորի մարզում արջերի բնակավայրերին մոտենալու դեպքերին, քննարկվեցին հնարավոր լուծումները։

Հասարակական խորհրդի անդամները բարձրացրին ոլորտին վերաբերող մի շարք կարևոր հարցեր, ներկայացրին առաջարկություններ և դիտարկումներ, որոնց շուրջ ծավալվեց կառուցողական հարցուպատասխան։

Նիստին մասնակցում էր նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը, ով քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացրեց իր տեսակետներն ու առաջարկությունները։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ