«Բնական կապիտալը մեր տնտեսության հիմնական ենթակառուցվածքն է․ կանաչ անցումը ՓՄՁ-ների համար պետք է վերածվի մրցակցային առավելության»

20-10-2026
«Բնական կապիտալը մեր տնտեսության հիմնական ենթակառուցվածքն է․ կանաչ անցումը ՓՄՁ-ների համար պետք է վերածվի մրցակցային առավելության»

«Բնական կապիտալը մեր տնտեսության հիմնական ենթակառուցվածքն է․ կանաչ անցումը ՓՄՁ-ների համար պետք է վերածվի մրցակցային առավելության»:

ՀԳՀՄ նախագահի տեղակալ Նարե Սարգսյան

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կենսաբազմազանության համար արդար անցման վերաբերյալ» խորագրով պանելային քննարկումը, որին մասնակցել է Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահի տեղակալ Նարե Սարգսյանը։

Քննարկման առանցքում եղել են կանաչ տնտեսության ձևավորման, կենսաբազմազանության պահպանման, ինչպես նաև մասնավոր հատվածի և հատկապես փոքր ու միջին ձեռնարկությունների համար արդար անցման հնարավորությունների ու մարտահրավերների հարցերը։

 

Իր ելույթում ՀԳՀՄ նախագահի տեղակալ Նարե Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի ազգային հարստության 11%-ը կազմող բնական կապիտալը լրացուցիչ ծախս կամ բարեգործություն չէ, այլ գյուղատնտեսության, զբոսաշրջության և արտադրական շղթաների առանցքային տնտեսական ենթակառուցվածք։

Անդրադառնալով ՓՄՁ-ների համար արդար անցման հնարավորություններին և գործառնական խոչընդոտներին՝ Նարե Սարգսյանն առանձնացրել է հետևյալ առանցքային ուղղությունները․

Կանաչ ֆինանսավորման և տեխնիկական աջակցության հասանելիություն։

Արտոնյալ (կանաչ) վարկային գործիքները հնարավորություն են տալիս բիզնեսին վերազինվել, նվազեցնել ռեսուրսների և էներգիայի կորուստները, ինչպես նաև բարձրացնել շահութաբերությունը։

Մուտք միջազգային շուկաներ։

Բնապահպանական և ESG ստանդարտներին համապատասխանող տեղական արտադրողներն ու ագրոբիզնեսները հստակ մրցակցային առավելություն են ստանում արտահանման արժեշղթաներում։

Գործառնական ցնցումների հաղթահարում։

Ցանկացած փոփոխություն, նույնիսկ դրական, լուրջ մարտահրավեր է ֆինանսական և մարդկային սահմանափակ ռեսուրսներ ունեցող ՓՄՁ-ների համար։ Հետևաբար անհրաժեշտ են անցումային շրջանի մեղմացման մեխանիզմներ։

Կառուցվածքային խոչընդոտների վերացում։

Կանաչ տնտեսության լայնածավալ ներդրման համար անհրաժեշտ է պարզեցնել վարկավորման բարդ ընթացակարգերը, լրացնել մարզերում կանաչ հմտությունների պակասը և հարկային ու համայնքային քաղաքականությունները ներդաշնակեցնել կլիմայական նպատակներին։

«Եթե ՓՄՁ-ներին ապահովենք պարզեցված ֆինանսական գործիքներով, գործնական հմտություններով և կանխատեսելի քաղաքականությամբ, ապա ոչ միայն կպահպանենք կենսաբազմազանությունը, այլև կստեղծենք մրցունակ և դիմակայուն տնտեսություն», - ընդգծել է Նարե Սարգսյանը։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ