Մենք ներկայացնում ենք բիզնես համայնքի շահերը և խթանում բիզնեսի միջավայրի շարունակական բարելավումը:

Անդամակցել

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) շահույթ չհետապնդող, ոչ պետական կազմակերպություն է, որը ներկայացնում է գործատուների համընդհանուր շահերը Հայաստանում: ՀԳՀՄ-ն իրականացնում է բիզնեսի խթանման և սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր, հանդիսանում է ՀՀ-ում պաշտոնական միակ սոցիալական գործընկերը ՀՀ կառավարության ու Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) հետ

ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

26-01-2026
Հունվարի 23-ին ստորագրվեց Հանրապետական կոլեկտիվ (եռակողմ) պայմանագիրը ՀՀ կառավարության՝ (ի դեմս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության), Հայաստանի գործատուների հանրապետական միության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի միջև:
26-01-2026
Հարգելի գործընկերներ. ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել է ապահովագրված անձին իր իրավունքների և պարտականությունների մասին իրազեկելու կարգը։
26-01-2026
Հարգելի գործընկերներ. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում առողջության ապահովագրական փաթեթը, որը ներառում է բժշկական օգնություն և սպասարկում համարվող խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, դեղորայքային օգնության ցուցաբերման, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական սուր և ենթասուր բուժման ծառայությունները: Հաստատվել են նաև ապահովագրական փաթեթում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու կարգը, դրանում ընդգրկված հատուցման ենթակա (այդ թվում՝ համավճարով) բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկերը։
26-01-2026
Հարգելի գործընկերներ. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ՝ պետական տուրքի միասնական հաշիվը, որը հերթական տարեկան (օրենքով սահմանված դեպքերում՝ ամսական և եռամսյակային) պետական տուրքի գծով պարտավորությունների մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջետային հաշիվ է, կգործարկվի 2026 թվականի հուլիսի 1-ից (մինչև փոփոխությունը սահմանված՝ 2026 թվականի հունվարի 1-ի փոխարեն):
23-01-2026
Հունվարի 17-ին Հայաստանի գործատուների հանրապետական միությունը համախմբեց իր գործընկերներին` «BizNet» New Year Corporate Party խորագրի ներքո։
21-01-2026
Ուրախությամբ տեղեկացնում ենք, ​​​​​​​որ Հայաստանի գործատուների հանրապետական միությունն ընդգրկվել է պետական մի շարք կառույցների նոր ձևավորված հասարակական խորհուրդների անհատական կազմում.
21-01-2026
Հունվարի 21-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության Խորհրդի անդամ Միհրան Թադևոսյանը և անդամ Արթուր Հակոբյանը մասնակցեցին Հայաստանի Ներդրումային Խորհրդի նախաձեռնած առցանց հանդիպմանը, որի ընթացքում մասնակիցները քննարկեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված մի շարք օրենսդրական նախագծեր` հետևյալ թեմաներով.
13-01-2026
Հունվարի 12-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը հյուրընկալվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գրասենյակում։
24-12-2025
Դեկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էին խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հրավիրյալ մասնակիցներ:
19-12-2025
Դեկտեմբերի 18-ին կնքվեց համագործակցության հուշագիր Հայաստանի գործատուների հանրապետական միության և «Կանադա-Եվրասիա առևտրատնտեսական պալատ» ՀԿ-ի միջև՝ ի դեմս Միության նախագահ Վահագն Համբարձումյանի և Պալատի նախագահ, Հայաստանում Կանադայի պատվավոր հյուպատոս Վարդգես Ավագյանի։

ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Շահերի պաշտպանություն
    Անդամների և բիզնես համայնքի շահերի պաշտպանություն, բիզնեսի խնդիրների բարձրաձայնում պետական տարբեր մակարդակներում:
  • Սոցիալական գործընկերություն
    Օրենսդրական բարեփոխումների առաջարկների ներկայացում ՀՀ Կառավարությանը՝ ՀԳՀՄ անդամների կարիքների և իրականացված վերլուծությունների հիման վրա:
  • Կրթություն-բիզնես համագործակցություն
    Համագործակցություն կրթական հաստատությունների հետ՝ ներկայացնելու գործատուների պահանջները մասնագիտական և աշխատանքային հմտությունների վերաբերյալ:
  • Բիզնես խորհրդատվություն
    Բիզնես պլանավորում, մրցունակության բարձրացում, արտահանման խթանում, խորհրդատվություն արտաքին շուկաների վերաբերյալ,  թրեյնինգներ և սեմինարներ:
  • Բիզնես համագործակցություն
    Բիզնես համագործակցության խթանում տեղական և արտասահմանյան ընկերությունների միջև, մասնակցություն բիզնես ֆորումներին, ցուցահանդեսներին:
  • Իրավաբանական խորհրդատվություն
    Խորհրդատվություն և իրազեկում բիզնես օրենսդրության, ՀՀ Կառավարության որոշումների, թույլտվությունների և նախատեսվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: 

ՀԳՀՄ-Ն ԱՅՍՕՐ

  • 1411
    ԱՆԴԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
    ՀԳՀՄ միավորում է մոտ 1400 անդամ ընկերություններ Հայաստանում, որոնք ներկայացնում են ՀՀ տնտեսության բոլոր ճյուղերը:
  • 18
    ՏԱՐՎԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
    2007թ.-ից ՀԳՀՄ-ն ներկայացնում է գործատուների շահերը,  իրականացնում բիզեսի խթանման և սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր:
  • 22
    ՃՅՈՒՂԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    ՀԳՀՄ միավորում է 22 ոլորտային միություններ և բիզնես ասոցիացիաներ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ճյուղեր:
  • 10
    ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ  
    Երևանում և մարզերում ՀԳՀՄ-ն ունի 10 տարածքային միություններ՝ ներկայացնելու այնտեղ գործող բիզնեսներին:
  • 20%
    ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    ՀԳՀՄ անդամ ընկերությունները ներկայացնում են ՀՀ ընդհանուր ակտիվ իրավաբանական անձանց 20%-ը:
  • 40%
    ՀՀ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԻՑ
    ՀԳՀՄ անդամների ներքո աշխատում է մասնավոր հատվածի աշխատողների շուրջ 40%-ը:
ԻՆՉՊԵՍ ԱՆԴԱՄԱԿՑԵԼ

Մենք կարող ենք օգնել առաջադրել Ձեր խնդիրները ՀՀ Կառավարությանը, խթանել Ձեր բիզնեսը, ձևավորել բիզնես կապեր ՀՀ-ում և արտասահմանում: