Ճանաչողական այց ՖԵՐՄԱ ռեստորան by Green Village
.jpg?token=7a2082b58bbb0abd9292b906825f509f)
Հուլիսի 13-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը և Խորհրդի անդամ Հարություն Գուլյանը այցելեցին Արարատի մարզի Ղուկասավան համայնքում գտնվող ՖԵՐՄԱ ռեստորան by Green Village համալիր, որն իրենից ներկայացնում է ոչ միայն հանրային սննդի յուրօրինակ վայր, այլև գյուղատնտեսական նշանակություն ունեցող բացառիկ կենտրոն։
Ֆերման հիմնադրվել է 2017 թվականին և ընդամենը 2 տարի անց 80 մ² մակերեսից վերածվել 3200 մ² տարածք զբաղեցնող ընդգրկուն գյուղատնեսական համալիրի՝ դառնալով Հայաստանում ընտանեկան ժամանցի եզակի ուղղություն։
Ֆերման գտնվում է Երևանից ընդամենը 13կմ հեռավորության վրա։ Ֆերմայի տարածքում գործում է խեցգետնաբուծարան, որտեղ արհեստական պայմաններում հաջողվել է բազմացնել ավստրալիական կարմրաչանչ խեցգետին, որն ի սկբանե մասնագետների կարծիքով անհնարին էր թվում։ Բացի այդ, Ֆերմայում գործում է նաև լորանոց, որտեղից թարմ լոր և լորի ձու է մատակարարվում ոչ միայն ռեստորանի խոհանոցին, այլև` առաքվում ամբողջ ՀՀ տարածքում։
ՖԵՐՄԱ ռեստորան by Green Village-ը ոչ միայն համեղ և առողջ սնվելու վայր է, այլև էկզոտիկ կենդանիների ցուցադրության հրաշալի հնարավորություն, քանի որ այստեղ ապրում են 20 տեսակից ավելի էկզոտիկ կենդանի: Այցելուները կարող են հանգստանալ բնության գրկում, երեխաները՝ շփվել կենդանիների հետ, ծանոթանալ նրանց կենսակերպին, իսկ մեծահասակները՝ վայելել ընտանեկան համեղ ընթրիք գյուղական մաքուր միջավայրում։
Նմանատիպ ճանաչողական այցերը շարունակական բնույթ են կրելու` նպատակ ունենալով բացահայտել տարբեր ընկերությունների նորարարական մոտեցումները, բացահայտել ՀՀ արտադրական ներուժն ու առկա հնարավորությունները և ձևավորել գործատուների միջև համագործակցության, փորձի փոխանակման արդյունավետ հարթակ։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: