Բացվեց «Եվրասիա 21» առեւտրաարդյունաբերական միջազգային առաջին ցուցահանդեսը և Եվրասիական գործարար համաժողովը, որին մասնակցում էին ՀԳՀՄ-ն և նրա անդամները

24-11-2021
Բացվեց «Եվրասիա 21» առեւտրաարդյունաբերական միջազգային առաջին ցուցահանդեսը և Եվրասիական գործարար համաժողովը, որին մասնակցում էին ՀԳՀՄ-ն և նրա անդամները

Այսօր Երևանում մեկնարկեց «Եվրասիա 2021» առաջին միջազգային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսն ու Եվրասիական գործարար համաժողովը, որի նախապատրաստական և իրականացման աշխատանքներում Հայաստանի գործատուների հանրապետական միությունը հայաստանյան կողմից հանդես է գալիս որպես գլխավոր աջակից։ Մոտ 800մ2 ընդհանուր տարածք ներառող ցուցահանդեսը «Երևան» էքսպո կենտրոնում բաց կլինի նոյեմբերի 24-27-ը, որի ընթացքում մասնակից կազմակերպությունները հնարավորություն կունենան ծանոթանալ ԵԱՏՄ երկրների (Հայաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Բելառուս)  և Իրանի արտադրական և առևտրային հնարավորություններին, ինչպես նաև ձեռք բերել անձնական կապեր և բանակցությունների հնարավորություն B2B ձևաչափով։ 

 

Ցուցահանդեսի և գործարար համաժողովի մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Կարևորելով Հայաստանում նման լայնամասշտաբ միջոցառման իրականացումը, ՀԳՀՄ նախագահը վստահություն հայտնեց, որ «Եվրասիա 2021»-ը, որին մասնակցում են 6 երկրների ավելի քան 200 ընկերություններ, կձևավորի նոր բիզնես համագործակցություն և կնպաստի Իրան-ԵԱՏՄ առևտրաարդյունաբերական ցուցանիշների նկատելի բարելավմանն ու առաջընթացին։

 

Եվրասիական գործարար համաժողովին մասնակցում են բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարար համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ, խոշոր առևտրային և արդյունաբերական հոլդինգներ, ինչպես նաև Իրանի, Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի և Բելառուսի ասոցիացիաների և գործարար միությունների ղեկավարներ և անդամներ։ Արտահանման նոր ուղղություններ ունենալու, իրացման ավելի մեծ ծավալների ու լայն սփռման ակնկալիքով՝  հայաստանյան 25 կազմակերպություններ, որոնք հանդիսանում են Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամ, նույնպես մասնակցում են ցուցահանդեսին՝ ներկայացնելով իրենց ընկերությունները մասնակից երկրներից ժամանած պոտենցիալ գործընկերներին։ Մասնակիցների շարքում են ինժեներական նորագույն լուծումներ առաջարկող, արտադրական և ծառայությունների մատուցման ոլորտները ներկայացնող կայացած և ճանաչված ձեռնարկություններ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ