Ֆինանսական գրագիտության առցանց դասեր ԼՂ-ից տեղահանված անձանց համար
.png?token=c7b956d535c6820347c7c93f4923ef39)
Շարունակվում են Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ իրականացվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երկրորդ խմբի դասընթացները։
Այս փուլում դասընթացներն իրականացվում են առցանց ձևաչափով` նպատակ ունենալով ընդլայնել ծրագրի աշխարհագրական հասանելիությունը և հնարավորություն տալ ՀՀ տարբեր մարզերում բնակվող շահառուներին ձեռք բերելու ձեռնարկատիրական հմտություններ։
Հուլիսի 22-26-ը կազմակերպված դասերը վարեց «Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիա» ՀԿ նախագահ, ֆինանսական ոլորտի փորձագետ, տ.գ.թ. Սողոմոն Միրզոյանը։ Թեմաները նվիրված էին բիզնեսի ֆինանսական կառավարման հիմնարար սկզբունքներին, մասնավորապես՝ ֆինանսական պլանավորման կառուցվածքին և նշանակությանը, ինքնարժեքի հաշվարկման մեթոդներին, գնագոյացման ռազմավարություններին, բիզնեսի ծախսածածկման կետի որոշման գործիքակազմին։
Դասընթացի ընթացքում մասնակիցները գործնական առաջադրանքների միջոցով ոչ միայն հնարավորություն ունեցան կիրառելու ստացած գիտելիքները, այլ նաև սովորելու, թե ինչպես կարող են հաշվարկային գործիքներն օգտագործել ռիսկերի նվազեցման և բիզնեսի կայունության բարձրացման համար։
Դասընթացը հագեցած էր ինտերակտիվ քննարկումներով, որոնց ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց բիզնես գաղափարները՝ ստանալով անհատական խորհրդատվություն և արժեքավոր գործնական առաջարկներ Սողոմոն Միրզոյանի կողմից։
Ծրագրի առաջիկա դասերի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն բիզնեսի բյուջեի պլանավորման, շուկայի վերլուծության, ֆինանսավորման մեխանիզմների՝ ներառյալ դրամաշնորհների ու ներդրումների, ինչպես նաև ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեությանը վերաբերող հարկային ու իրավական դաշտի հիմունքները։
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աջակցությամբ՝ «ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացման անցման խթանման ուղղությամբ, փախստականների հետ կապված ճգնաժամի համատեքստում» նախաձեռնության շրջանակներում։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: