Միության նախագահը մասնակցեց ՀՀՄԱ–CECTE փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը

27-02-2026
Միության նախագահը մասնակցեց ՀՀՄԱ–CECTE փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը

Փետրվարի 26-ին Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ)՝ ի դեմս ՀՀՄԱ նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի, և Կանադա-Եվրասիական առևտրատնտեսական պալատը (Canada-Eurasia Chamber of Trade and Economy) (CECTE)՝ ի դեմս պալատի նախագահ Վարդգես Ավագյանի, ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։

Հուշագրի ստորագրման արդյունքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դարձավ Կանադա-Եվրասիական առևտրատնտեսական պալատի անդամ՝ ընդլայնելով հայ-կանադական գործարար համագործակցության շրջանակները։

Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա էր Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը։ Իր ողջույնի խոսքում Միության նախագահը կարևորեց կողմերի միջև ձևավորվող համագործակցությունը՝ ընդգծելով նման գործընկերությունների դերը տնտեսական կապերի ընդլայնման, նոր շուկաների բացահայտման և գործարար միջավայրի զարգացման գործում։

ահագն Համբարձումյանը նշեց, որ Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդգրկված է ՀԳՀՄ անդամակցության շրջանակներում ակտիվ մասնակցություն ունի ոլորտային քաղաքականությունների ձևավորման, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավման գործընթացներում։

Նա առանձնահատուկ կարևորեց հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարական նշանակությունը՝ ընդգծելով, որ այն Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերից է՝ ապահովելով երկրի արդյունաբերական ներուժի զգալի մասը։

Շնորհավորելով երկու գործընկերների համագործակցության մեկնարկը՝ Միության նախագահն ընդգծեց հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարական նշանակությունը ինչպես Հայաստանի տնտեսության, այնպես էլ հայ-կանադական տնտեսական համագործակցության համատեքստում։ Վահագն Համբարձումյանը նշեց, որ ոլորտը հանդիսանում է ՀՀ տնտեսության առանցքային ճյուղերից մեկը՝ էական դեր ունենալով արդյունաբերական ներուժի ամրապնդման գործում, իսկ Կանադայի հարուստ փորձի ու առաջատար տեխնոլոգիաների ներգրավումը կարող է նոր որակ հաղորդել դրա զարգացմանը։ Նա վստահություն հայտնեց, որ այս գործընկերությունը կնպաստի ոլորտի կայուն աճին, ներդրումային կապերի ընդլայնմանը և միջազգային համագործակցության խորացմանը։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ