Հայաստանի գործատուների հանրապետական միությունն ընդգրկվել է պետական մի շարք կառույցների նոր ձևավորված հասարակական խորհուրդների անհատական կազմում
21-01-2026
Ուրախությամբ տեղեկացնում ենք,
որ Հայաստանի գործատուների հանրապետական միությունն ընդգրկվել է պետական մի շարք կառույցների նոր ձևավորված հասարակական խորհուրդների անհատական կազմում.
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
- ՀՀ առողջապահության նախարարություն,
- ՀՀ արդարադատության նախարարություն,
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն,
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
- ՀՀ պաշտպանության նախարարություն,
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,
- ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,
- ՀՀ ֆինանսների նախարարություն,
- ՀՀ պետական եկամուտների կոմիտե,
- ՀՀ քաղաքաշինության կոմիտե:
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը կշարունակի ակտիվորեն մասնակցել հանրային քաղաքականությունների ձևավորմանն ու պետություն-մասնավոր հատված արդյունավետ երկխոսության զարգացմանը։
Միության ներգրավվածությունը հասարակական խորհուրդներում հնարավորություն կտա`
- պաշտպանել գործատուների համընդանուր շահերն ու լսելի դարձնել գործարար համայնքի ձայնը որոշումների կայացման գործընթացում,
- ամրապնդել պետություն-մասնավոր գործընկերությունը և վստահությունը պետական կառավարման համակարգի նկատմամբ,
- նպաստել հավասարակշռված, կիրառելի և իրական կարիքներին համապատասխան քաղաքականությունների մշակմանը։
Շնորհակալ ենք վստահության համար և պատրաստ շարունակական համագործակցության՝ ի նպաստ ՀՀ տնտեսության առաջընթացին ու կայուն զարգացմանը։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: