Համագործակցության հուշագիր Միության և Կանադա-Եվրասիա առևտրատնտեսական պալատի միջև
Դեկտեմբերի 18-ին կնքվեց համագործակցության հուշագիր Հայաստանի գործատուների հանրապետական միության և «Կանադա-Եվրասիա առևտրատնտեսական պալատ» ՀԿ-ի միջև՝ ի դեմս Միության նախագահ Վահագն Համբարձումյանի և Պալատի նախագահ, Հայաստանում Կանադայի պատվավոր հյուպատոս Վարդգես Ավագյանի։

Համատեղ համագործակցության նպատակն է միավորել կողմերի փորձն ու հնարավորությունները՝ կայուն և մրցունակ ձեռնարկատիրության զարգացման, գործատուների շահերի պաշտպանության և երկկողմ գործարար կապերի խորացման համար։

Վահագն Համբարձումյանը նշեց, որ Կանադա-Եվրասիա առևտրատնտեսական պալատի հետ համագործակցությունը միտված է ընդլայնելու Միության գործունեությունը՝ որպես ՀՀ կառավարության սոցիալական գործընկեր, ընձեռելով նոր հնարավորություններ գործարար միջավայրում առկա մարտահրավերների համատեղ հաղթահարման համար։ Նրա խոսքով՝ նման գործընկերային ձևաչափը հնարավորություն է տալիս համադրել կուտակված փորձը, գիտելիքներն ու ռեսուրսները՝ նպաստելով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում հայկական բիզնեսի կայուն զարգացմանն ու միջազգային դիրքավորմանը։
Վարդգես Ավագյանն իր հերթին ընդգծեց, որ հուշագիրը նոր հնարավորություններ է բացում հայ-կանադական տնտեսական հարաբերությունների ամրապնդման համար՝ ստեղծելով գործարար կապերի ընդլայնման, ներդրումային համագործակցության և առաջատար փորձի փոխանակման արդյունավետ հարթակներ։ Նա կարևորեց Հայաստանի և Կանադայի գործարար շրջանակների միջև ուղիղ շփումների խթանումը՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները կարող են նպաստել երկկողմ առևտրի և համատեղ ծրագրերի զարգացմանը։

Հուշագրի շրջանակում նախատեսվում է աջակցել հայ-կանադական երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմանը, խթանել գործարար կապերը Հայաստանի և Կանադայի միջև, կազմակերպել համատեղ հանդիպումներ, վերապատրաստումներ, աշխատանքային քննարկումներ, ինչպես նաև առաջատար փորձի փոխանակման ծրագրեր և գործարար շրջայցեր։
Կողմերը կարևորեցին նաև պետական մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկումների կազմակերպումը՝ պետություն–մասնավոր հատված կառուցողական երկխոսության հարթակների ձևավորման, գործարար միջավայրի բարելավման և գործարար համայնքի խնդիրների արդյունավետ լուծման նպատակով։








ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: