Հանձնաժողովի նախագահը հյուրընկալեց ԱՄԿ գործատուների հարցերով բյուրոյի տնօրենը
Ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն ընդունեց Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գործատուների հարցերով բյուրոյի տնօրեն Դեբորա Ֆրանսեի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱԺ պատգամավոր, Հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, նախագահի տեղակալներ Հարություն Գուլյանն ու Նարե Սարգսյանը, գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը, ինչպես նաև ԱՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի Գործատուների հարցերով ավագ մասնագետ Վլադիմիր Չուրովիչը։
Հերիքնազ Տիգրանյանը կարևորեց ՀՀ-ում սոցիալական գործընկերության ինստիտուցիոնալ զարգացման ընթացքը, գործարար համայնքի հետ փոխգործակցության խորացումն ու գործատու-աշխատող հարաբերությունների օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությունը: Նա հյուրերին ներկայացրեց այդ ոլորտում օրենսդիր մարմնի կողմից իրականացվող աշխատանքները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ համագործակցությանն առնչվող հարցեր։ Դեբորա Ֆրանսեն իր խոսքում բարձր գնահատեց Հայաստանի կողմից սոցիալական գործընկերության զարգացմանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով, որ ԱՄԿ-ն պատրաստ է շարունակել աջակցել գործատուների և պետության միջև կառուցողական երկխոսության ամրապնդմանը, ինչպես նաև աշխատաշուկայի արդիականացմանն ուղղված բարեփոխումներին։ Նա կարևորեց նաև վերջին տարիներին Միության դերակատարության ուժեղացումն ու ընդլայնումը՝ որպես ՀՀ կառավարության միակ պաշտոնական սոցիալական գործընկեր։
Միության նախագահ Վահագն Համբարձումյանն անդրադարձավ միության կողմից իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին՝ հատկապես բիզնես միջավայրի բարելավման, ստվերից դուրս գալու խթանման և գործատուների շահերի պաշտպանության ուղղությամբ։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակել սերտ համագործակցությունը։ Վահագն Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանին բովանդակային և արդյունավետ քննարկման համար՝ ընդգծելով, որ նման ձևաչափով երկխոսությունը կարևոր նշանակություն ունի գործատուների և օրենսդիր մարմնի միջև փոխվստահության ամրապնդման տեսանկյունից։






ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: