ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը մասնակցեց «Աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունն աշխատավայրում» խորագրով աշխատաժողովին
.jpeg?token=a7a922138d103406fff8e373d2627219)
Ապրիլի 28-ին՝ Աշխատանքի անվտանգության և առողջության համաշխարհային օրը, Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունն աշխատավայրում» խորագրով աշխատաժողով, որի կարգախոսն էր՝ «Հեղափոխական մոտեցումներ աշխատանքի անվտանգության և առողջապահության նկատմամբ. արհեստական բանականության և թվայնացման դերը աշխատավայրում»։
Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ ազգային ժողովի, կառավարության, միջազգային կազմակերպությունների, արհմիությունների կոնֆեդերացիայի, գործատուների միության, գիտակրթական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Բացման խոսքով հանդես եկան ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը։
Ողջունելով ներկաներին` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն նշեց, որ աշխատանքի անվտանգությունը ոչ միայն օրենսդրական պահանջ է, այլև բարոյական պարտավորություն: Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի աշխատել այնպիսի միջավայրում, որտեղ իրեն կզգա պաշտպանված և գնահատված, իսկ նրա կյանքը և առողջությունը կլինեն առաջնահերթ:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանն էլ իր ողջույնի խոսքում ընդգծեց, որ աշխատանքի անվտանգության ապահովումը կարևոր է ոչ միայն աշխատողի ֆիզիկական առողջության պահպանման տեսանկյունից, այլև ստեղծում է բարենպաստ հոգեբանական մթնոլորտ, որը էական նշանակություն ունի աշխատողների արտադրողականության և կազմակերպության ընդհանուր հաջողության համար։ Հետևաբար, աշխատավայրում անվտանգության և առողջության պահանջների կիրառման և պահպանման մշակույթը պետք է միասին ձևավորել` միավորելով գործատուի և աշխատակցի սոցիալական պատասխանատվությունը, բարձր գիտակցությունն ու հետևողականությունը` հանուն մեր ընդհանուր բարօրության։
Աշխատաժողովի մասնակիցները ներկայացրեցին նաև աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում կատարված աշխատանքները և առկա իրավիճակը։
Միջոցառման ավարտին կազմակերպվեց հարց ու պատասխան և բաց քննարկում, որտեղ մասնակիցները ներկայացրեցին իրենց դիտարկումները և առաջարկները՝ ուղղված ոլորտի խնդիրների լուծմանը։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: