Միության նախագահն ու ԱՄԷ միջազգային բեռնափոխադրմամբ զբաղվող ընկերության ղեկավարը քննարկեցին համագործակցության նոր ուղիներ

22-10-2025
Միության նախագահն ու ԱՄԷ միջազգային բեռնափոխադրմամբ զբաղվող ընկերության ղեկավարը քննարկեցին համագործակցության նոր ուղիներ

Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամ` «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը, Դուբայի Առևտրի Պալատի հետ համագործակցությամբ, «New Horizons Roadshow to Armenia» միջոցառման շրջանակում հոկտեմբերի 22-23–ը նախաձեռնել էր B2B հանդիպումներ Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանած 20 գործարարների և ՀՀ ձեռներեցների միջև՝ Հայաստանի և ԱՄԷ-ի գործարարների միջև գործնական կապերի ձևավորման և ներդրումային համագործակցության խթանման նպատակով։

ԱՄԷ-ից ժամանած ընկերությունները ներկայացնում են տարբեր ոլորտներ, այդ թվում՝ արագ սպառվող ապրանքներ (FMCG), բժշկական սարքավորումներ և դեղագործություն, բեռնափոխադրում, արտադրություն, ինժեներություն, արդյունաբերություն, շինարարություն, առևտուր, վերականգնվող էներգիա և այլն։

Հոկտեմբերի 22-ի B2B հանդիպումներին մասնակցում էր նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, ով առանձին հանդիպում ունեցավ ԱՄԷ-ում գործող A2B Tradelords Shipping LLC ընկերության ղեկավար Դաաս Նեյրիի հետ։

 «A2B Tradelords Shipping LLC» ընկերությունը մասնագիտացված է միջազգային բեռնափոխադրումների և լոգիստիկ ծառայությունների ոլորտում՝ ապահովելով ծովային, օդային և ցամաքային փոխադրումներ, ինչպես նաև բեռների պահեստավորում, մաքսազերծում և մատակարարման գործընթացի ամբողջական կառավարում։ Ընկերությունն առանձնանում է բիզնեսներին ուղղված համալիր լուծումներով՝ առաջարկելով ամբողջական փոխադրման շղթա` բեռի ստացումից մինչև մատակարարման (“door-to-door”) համակարգեր, ճկուն փոխադրումների կառավարում և տարածաշրջանային գործընկերային ցանցեր Մերձավոր Արևելքի և Ասիայի տարբեր երկրներում։

Հանդիպման ընթացքում համատեղ քննարկվեցին Հայաստանի և ԱՄԷ-ի գործարար շրջանակների համագործակցության հնարավորությունները՝ ուղղված լոգիստիկայի և փոխադրումների ոլորտի զարգացմանը, Հայաստանի արտադրողների համար մատչելի բեռնափոխադրումների ապահովմանը, երկկողմ առևտրատնտեսական կապերի խթանմանը, հայկական արտադրանքի արտահանման ուղիների օպտիմալացմանը և փոքր ու միջին ձեռնարկությունների արտահանման կարողությունների ընդլայնմանը՝ նրանց միջազգային առևտրային գործընթացներին ներգրավելու նպատակով։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև դիտարկել համատեղ բիզնես նախաձեռնությունների, ուսուցողական և խորհրդատվական ծրագրերի իրականացումը, որոնք կաջակցեն հայկական ընկերություններին՝ առավել արդյունավետ մասնակցելու միջազգային շուկաներին։

Հանդիպումը կարևոր քայլ էր Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամների և ԱՄԷ-ի գործընկեր կազմակերպությունների միջև գործնական կապերի ընդլայնման և երկկողմ տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ։

«New Horizons Roadshow to Armenia» միջոցառման ծրագրի շրջանակում հոկտեմբերի 23-ին շարունակվում են B2B հանդիպումները Հայաստանի և ԱՄԷ-ի գործարարների միջև տարբեր ոլորտներում..

«New Horizons Roadshow to Armenia» միջոցառման ծրագրի շրջանակում հոկտեմբերի 23-ին շարունակվեցին B2B հանդիպումները Հայաստանի և ԱՄԷ-ի գործարարների միջև, որոնց ընթացքում կողմերը հնարավորություն ունեցան ծանոթանալու միմյանց գործունեությանը, քննարկելու համագործակցության հնարավոր ուղիները, ինչպես նաև հաստատելու նոր գործարար կապեր, որոնք կարող են նպաստել Հայաստանի արտադրության արտահանմանը, լոգիստիկայի և առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ