Միության նախագահը հանդիպեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին
Հունվարի 12-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը հյուրընկալվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գրասենյակում։
Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանն անդրադարձավ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեության հիմնական ուղղություններին՝ շեշտելով նաև գործարարության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին գործարար միջավայրում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև համապատասխան ոլորտում երկու կառույցների համագործակցության խորացման հնարավորությունները։ Շեշտվեց, որ ՄԻՊ հաստատության այս տարվա առաջնահերթությունների թվում է գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության և խթանման նոր և արդյունավետ կառուցակարգերի ներդրումն ու զարգացումը։

ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանն ընդգծեց պետություն–մասնավոր հատված սերտ համագործակցության առանցքային նշանակությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում՝ որպես պատասխանատու և կայուն բիզնես միջավայրի ձևավորման անհրաժեշտ նախապայման։

Կողմերը վերահաստատեցին մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ համագործակցության շարունակականության պատրաստակամությունը՝ կարևորելով կառուցողական երկխոսության պահպանումն ու համատեղ նախաձեռնությունների իրականացումը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: