Միության ներկայացուցիչը` exim հարթակի բացմանը
Ապրիլի 28-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեում կայացավ EXIM հարթակի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցում էր նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության փորձագետ Անի Մերթարչյանը։

EXIM հարթակը միտված է մաքսային գործընթացների թվայնացմանը և գործարար միջավայրի բարելավմանը՝ նպաստելով արտաքին տնտեսական գործունեության և լոգիստիկ գործընթացների առավել արդյունավետ կազմակերպմանը։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին հարթակի հիմնական գործառույթները, կիրառման մեխանիզմները, ինչպես նաև բիզնես գործընթացների պարզեցման և թվային լուծումների ներդրման ուղղությամբ ակնկալվող արդյունքները։
ՀԳՀՄ-ն կարևորում է պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցության զարգացումը, ինչպես նաև բիզնես գործընթացների արդիականացմանն ուղղված նախաձեռնությունները։

* ExIm-ը թվային լուծումներով ստեղծված միասնական տեղեկատվական հարթակ է, որը նախատեսված է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար` արտահանման և ներմուծման գործընթացները դարձնելով առավել հարմարավետ, կանխատեսելի և արդյունավետ։ ExIm-ը գործում է «մեկ պատուհանի» սկզբունքով՝ մեկ վայրում համախմբելով արտաքին տնտեսական գործունեությանը վերաբերող ամբողջ տեղեկատվությունը։ Սա նշանակում է, որ բիզնեսը կարող է արտահանման, ներմուծման և տարանցման գործընթացների վերաբերյալ անհրաժեշտ տվյալները համակարգված ստանալ հասկանալի ձևաչափով՝ առանց տարբեր պետական մարմիններում և աղբյուրներում տեղեկատվություն որոնելու։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: