Միության պատվիրակությունը Չինաստանում մասնակցեց էլեկտրոնային առևտրի միջազգային վերապատրաստման ծրագրին

15-06-2026
Միության պատվիրակությունը Չինաստանում մասնակցեց էլեկտրոնային առևտրի միջազգային վերապատրաստման ծրագրին

2026 թվականի հունիսի 2-11-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամ կառույցների ղեկավարներ Մարինա Սանդոյանը, Հասմիկ Բարխուդարյանը, Արմինե Խախամյանը, Նանե Մաթևոսյանը, Օլյա Իսրայելյանը, Կարեն Ներսեսյանը, Արտյոմ Գրիգորյանը և Սամվել Միրզախանյանը մասնակցեցին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Առևտրի նախարարությանն առընթեր Միջազգային առևտրային պաշտոնյաների ակադեմիայի (AIBO) կողմից կազմակերպված «Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների համար էլեկտրոնային առևտրի» թեմայով միջազգային վերապատրաստման ծրագրին, որը տեղի ունեցավ Պեկինում։

Ծրագիրը համախմբել էր Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների պետական կառույցների և գործընկեր կազմակերպությունների շուրջ 30 ներկայացուցչի՝ նպատակ ունենալով ներկայացնել Չինաստանի փորձը թվային տնտեսության և էլեկտրոնային առևտրի ոլորտներում։

Վերապատրաստման ընթացքում մասնակիցները ծանոթացան Չինաստանի թվային տնտեսության զարգացման քաղաքականությանը, էլեկտրոնային առևտրի զարգացման պատմությանը և ռազմավարությանը, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների կողմից էլեկտրոնային առևտրի կիրառման հաջողված փորձին։

Ծրագրի շրջանակում կազմակերպվեցին թեմատիկ դասախոսություններ, փորձի փոխանակման քննարկումներ, ինչպես նաև այցելություններ Պեկինում գործող առաջատար կազմակերպություններ և ընկերություններ, որոնք հնարավորություն տվեցին անմիջականորեն ծանոթանալու Չինաստանի թվային առևտրի էկոհամակարգին և նորարարական լուծումներին։

Մասնակցությունը կարևոր հնարավորություն էր Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամների համար ուսումնասիրելու թվային առևտրի և էլեկտրոնային բիզնեսի զարգացման միջազգային լավագույն փորձը, գնահատելու այդ փորձի կիրառման հնարավորությունները Հայաստանի բիզնես միջավայրում և ընդլայնելու համագործակցությունը գործընկեր երկրների կազմակերպությունների հետ։

Սերտորեն համագործակցելով ՀՀ–ում Չինաստանի դեսպանատան հետ` Հայաստանի գործատուների հանրապետական միությունը շարունակելու է իր անդամների կարողությունների հզորացման ծրագրերով աջակցել հայկական բիզնեսի մրցունակության բարձրացմանը և միջազգային տնտեսական համագործակցության ընդլայնմանը։

Սերտորեն համագործակցելով ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան հետ՝ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը շարունակելու է իր անդամների կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները՝ նպաստելով հայ գործարարների  մրցունակության բարձրացմանը և միջազգային տնտեսական համագործակցության ընդլայնմանը։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ