Միությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նիստին
Հունիսի 26-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի ունեցավ նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։
Հասարակական խորհրդի անդրանիկ նիստին մասնակցում էին հանրային ոլորտի տարբեր գործիչներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Որպես խորհրդի անդամ` նիստին մասնակցում էր նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը։

Նիստի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց խորհրդի գործունեության նպատակներն ու խնդիրները՝ կարևորելով հասարակական տարբեր շրջանակների մասնակցությունը և ընդգծելով, որ խորհրդի արդյունավետ աշխատանքը կարող է զգալի դերակատարում ունենալ բանակ-հասարակություն կապի ամրապնդման և պաշտպանության ոլորտում հանրային մասնակցության ընդլայնման գործում։
Անդրանիկ նիստի օրակարգում քննարկվեցին խորհրդի առաջիկա աշխատանքները, նախանշվեցին համագործակցության հիմնական ուղղությունները, նաև այն հարթակները, որոնց միջոցով մեկնարկելու է փոխգործակցությունը։
ՀԳՀՄ-ի մասնակցությունը ՊՆ նախարարին կից հասարակական խորհրդի աշխատանքներին ևս մեկ հնարավորություն է՝ մասնավոր հատվածի ձայնը ներկայացնելու, կառուցողական առաջարկություններով հանդես գալու քաղաքականությունների քննարկմանը և աջակցելու տնտեսության կայուն զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: