Միությունը մասնակցեց կգմս նախարարին կից հասարակական խորհրդի նիստին

15-05-2026
Միությունը մասնակցեց կգմս նախարարին կից հասարակական խորհրդի նիստին

Մայիսի 15-ին կայացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։

Նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք օրակարգային հարցեր, որոնց թվում էր նաև մինչև 16 տարեկան երեխաների՝ սոցիալական ցանցերի հասանելիության սահմանափակմանն առնչվող նախագծի ներկայացումը։

Հայաստանի գործատուների հանրապետական միությունից նիստին մասնակցեց Միության անդամ Մարինա Ժամկոչյանը։

Քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց հանրային նշանակություն ունեցող մի շարք թեմաների՝ ընդգծելով պետական կառույցների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության միջև շարունակական երկխոսության կարևորությունը։

ՀԳՀՄ-ն կարևորում է նման ձևաչափերով քննարկումներին իր ակտիվ ներգրավվածությունը՝ կրթության, աշխատաշուկայի և երիտասարդների զարգացման քաղաքականությունների ձևավորման գործընթացում գործատուների դիրքորոշումների ներկայացման և կառուցողական համագործակցության ամրապնդման տեսանկյունից։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ