Քննարկվեց ձեռնարկությունների կարողությունների զարգացման գործողությունների ծրագիրը` հիմնված կանաչ արժեշղթայի վերլուծության վրա
.jpg?token=7fe80102f04bf0b2cf5f119e94454804)
Մայիսի 20-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը հյուրընկալեց Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ԱՄԿ) պատվիրակությանը` ի դեմս ԱՄԿ Ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանի, ԱՄԿ ծրագրի ազգային համակարգող Վարդուհի Ավանեսյանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ձեռնարկությունների զարգացման և կանաչ աշխատատեղերի ավագ մասնագետ, ԱՄԿ առաքելության ղեկավար Քրիստինա Մարտինեսի։
Հանդիպման նպատակն էր քննարկել ԱՄԿ–ի կողմից իրականացվող առաքելությունը, որը միտված է ձեռնարկությունների արտադրողականության խոչընդոտների վերացմանը, ֆորմալ աշխատատեղերի ստեղծմանը, ձեռնարկությունների կարողությունների զարգացմանը` հիմնված կանաչ արժեշղթայի վերլուծության վրա։
ԱՄԿ Ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը նշեց, որ սույն նախաձեռնությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության ճգնաժամի հաղթահարման համատեքստում ոչ ֆորմալ աշխատանքի կանխմանն ու ֆորմալ անցման խթանմանն ուղղված ծրագրի մի մաս է կազմում, որտեղ նաև իր ակտիվ մասնակցությունն ու դերակատարումն ունի Հայաստանի գործատուների հանրապետական միությունը։
Գնահատելով ՀԳՀՄ–ի դերը ձեռներեցության խոչընդոտների բացահայտման և ձեռնարկությունների կարողությունների զարգացման գործում` ԱՄԿ միջազգային փորձագետ Քրիստինա Մարտինեսը կարևորեց ՀԳՀՄ–ի ներգրավվածությունը Երևանի և Արարատի մարզում առաջիկայում նախատեսված ֆոկուս խմբերի իրականացման գործընթացում, ինչպես նաև համատեղ քննարկվեցին ոչ ֆորմալ աշխատողների ներկայիս իրավիճակի և արժեշղթաներում արժանապատիվ աշխատանքի ապահովմանն առնչվող հարցեր։ Ծրագրի գործընկեր, «Civitta» ընկերության խորհրդատու Հովհաննես Աթաբեկյանը ներկայացրեց ծրագրի հիմնական շահառուների ոլորտը, կանաչ նորարարության զարգացման և բնապահպանության կայունությանը միտված գործողությունները ծրագրի շրջանակներում։
ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանն իր պատրաստականությունը հայտնեց աջակցելու ֆորմալ զբաղվածության ու կանաչ տնտեսության արդարացի անցման խթանմանն ուղղված ԱՄԿ այս առաքելության իրականացմանը։
ՀԳՀՄ գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանն էլ տեղեկացրեց, որ Միությունն արդեն մեկնարկել է փախստականների և ոչ ֆորմալ աշխատողների առկա մարտահրավերների հաղթահարման նախաձեռնությունը, որը նպատակաուղղված է ԼՂ–ից տեղահանված բնակչության ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը։
ԱՄԿ պատվիրակությունը շնորհակալություն հայտնեց արդյունավետ քննարկման համար, և երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում շարունակելու ակտիվ փոխգործակցությունը ծրագրի շրջանակներում նախատեսված գործողությունների իրագործման համար։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: