Քննարկվեցին հարկային համակարգի բարեփոխումները
Նոյեմբերի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Համլետ Սահակյանի մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ հարկման համակարգերի բարեփոխմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ:
Անդրադարձ կատարվեց միկրոձեռնարկատիրության շեմի բարձրացմանը, ինչպես նաև հարկման նպատակով կիրառվող՝ հիմնական միջոցների ամորտիզացման համակարգի ազատականացման հարցերին։

Քննարկման մասնակիցները ներկայացրեցին մի շարք առաջարկներ, որոնք լրացուցիչ կուսումնասիրվեն` օրենսդրական փոփոխությունների նախագծերում դրանց ներառման հնարավորությունը գնահատելու նպատակով։
Քննարկմանը մասնակից Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամ կազմակերպության ներկայացուցիչ Սերգեյ Ներսեսյանը առաջարկեց հստակեցնել փոխկապակցվածության որոշման չափանիշները, վերանայել դրանց կիրառման շեմը, ինչպես նաև հստակեցնել կինոարտադրության ոլորտում կատարված ծախսերի նվազեցման կարգավորումները` ապահովելով փաստացի և արտադրական գործունեության համար անհրաժեշտ ծախսերի հաշվառման հնարավորությունը։ Ներկայացված առաջարկների նպատակն է նպաստել հարկային կարգավորումների համաչափությանն ու կանխատեսելիությանը՝ բացառելով բարեխիղճ տնտեսվարողների համար անհարկի սահմանափակումների առաջացումը։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: