Քննարկվեցին քաղաքաշինության ոլորտում առաջիկայում նախատեսվող նախաձեռնությունները
Հոկտեմբերի 15-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացավ նախագահին կից հասարակական խորհրդի երրորդ նիստը, որին ՀԳՀՄ-ից մասնակցեցին Կարինե Պետրոսյանը և Վարդան Մարությանը։
Նիստի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրին առաջարկներ՝ գլխավոր հատակագծերի իրականացման գնահատման, քաղաքաշինական քարտեզների համադրման, ինչպես նաև նախագծային փաստաթղթերի կազմի, լիցենզավորման և պատասխանատվության հստակեցման վերաբերյալ։

Քննարկման անդրադարձ կատարվեց նաև քաղաքաշինության ոլորտում իրականացվող և առաջիկայում նախատեսված նախաձեռնություններին։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկայացրեց քաղաքաշինական ընթացակարգերի պարզեցման և թվայնացման, BIM ստանդարտների փուլային ներդրման, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի վերանայման և շինարարության տևողության կրճատմանն ուղղված նախատեսվող քայլերը։

ՀԳՀՄ անդամների մասնակցությունը ապահովում է գործարար համայնքի ներգրավվածությունը ոլորտային հարցերի քննարկմանը և նպաստում քաղաքաշինության ոլորտում առկա խնդիրների ու նախատեսվող բարեփոխումների շուրջ կառուցողական երկխոսությանը։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: