Տեղի ունեցավ ՀԳՀՄ Խորհրդի հերթական նիստը

12-07-2025
Տեղի ունեցավ ՀԳՀՄ Խորհրդի հերթական նիստը

Հուլիսի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) Խորհրդի հերթական նիստը` առցանց ձևաչափով։

Նիստին մասնակցում էին ՀԳՀՄ Խորհրդի 20 անդամներից 16-ը։

Նիստի օրակարգային հարցերն էին`

  1. ԵՄ–ՀՀ «Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի» 366-րդ հոդվածով նախատեսված Քաղաքացիական Հասարակության Պլատֆորմի (ՔՀՊ) գործատու կազմակերպությունների հայաստանյան կազմի ձևավորման մրցույթի անցկացման կարգի հաստատում։
  2. Քաղաքացիական Հասարակության Պլատֆորմի գործատու կազմակերպությունների հայաստանյան կազմի ձևավորման մրցույթի Ընտրական հանձնաժողովի կազմում Միության Խորհրդի անդամների ընտրություն և հաստատում։
  3. Օրակարգային այլ հարցեր։

Նիստը վարում էր ՀԳՀՄ նախագահի տեղակալ Մարիա Խախամյանը՝ Միության կանոնադրության 11.17 կետի համաձայն, ըստ որի նախագահի բացակայության դեպքում վերջինիս հանձնարարությամբ նախագահի պարտականությունները կատարում է տեղակալը։

Օրակարգի առաջին հարցի շրջանակում ՀԳՀՄ գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը ներկայացրեց ԵՄ–ՀՀ «Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի» 366-րդ հոդվածով նախատեսված Քաղաքացիական Հասարակության Պլատֆորմի գործատու կազմակերպությունների հայաստանյան կազմի ձևավորման մրցույթի անցկացման կարգի վերջնական լրամշակված տարբերակը։

Կարգի ընդհանուր դրույթներին ծանոթանալուց և քննարկումից հետո Խորհուրդը միաձայն հաստատեց մրցույթի կարգը, համաձայն որի առաջիկայում կհայտարարվի մրցույթ՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի 366-րդ հոդվածով ստեղծված ՔՀՊ-ում գործատու կազմակերպությունների նոր թեկնածուների ներկայացման նպատակով։

Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին՝ ՀԳՀՄ նախագահի տեղակալ Մարիա Խախամյանը նշեց, որ մրցույթի կազմակերպման և անցկացման նպատակով անհրաժեշտ է Խորհրդի անդամներից ընտրել 4 թեկնածու Ընտրական հանձնաժողովի ձևավորման համար։ Նա տեղեկացրեց, որ ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանն իր պատրաստակությունն է հայտնել ընդգրկվելու Ընտրական հանձնաժողովի կազմում։ Միաժամանակ Մ. Խախամյանը ևս ցանկություն հայտնեց ներառվելու Ընտրական հանձնաժողովի կազմում և առաջադրեց իր թեկնածությունը։ Կազմակերպվեց քննարկում, որի արդյունքում ձևավորվեց հետևյալ կազմը, որը Խորհուրդը հաստատեց միաձայն.

  1. Վահագն Համբարձումյան
  2. Մարիա Խախամյան
  3. Շավարշ Կարապետյան
  4. Աննա Ավետիսյան

Միաձայն կողմ քվեարկելով օրակարգային բոլոր հարցերին` Խորհուրդն ավարտեց իր աշխատանքները։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ