ԱԲ-ն ձեր բիզնեսում. օգնական, թե՞ գլխացավանք

ԱԲ-ն ձեր բիզնեսում. օգնական, թե՞ գլխացավանք
Միջոցառման մանրամասները
  • 22 հունիս 2026
  • «ՎԱՆ» բիզնես-կենտրոն (Թումանյան 23, 4-րդ հարկ)
  • Գին
    Անվճար
  • Գրանցման վերջնաժամկետ՝
    22 հունիս 2026
  • Տեսակ՝
    Կոնֆերանս
    Դասընթաց
    Վեբինար

Արհեստական բանականության մասին խոսում են բոլորը, բայց ինչպե՞ս այն իրականում ծառայեցնել բիզնեսին՝ առանց ավելորդ բարդությունների։

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) հրավիրում է իր անդամներին մասնակցելու հատուկ սեմինարի, որի ընթացքում կքննարկվեն արհեստական բանականության գործնական կիրառման հնարավորությունները բիզնեսում։

Ի՞նչ ենք քննարկելու

  • ԱԲ-ի ինտեգրում բիզնես գործընթացներում

Ինչպե՞ս սկսել, ո՞ր ուղղություններում կիրառել և ո՞ր գործիքներն են այսօր առավել արդյունավետ։

  • Հնարավորություններ և ռիսկեր

Ինչո՞ւ չարժե ամբողջությամբ ապավինել արհեստական բանականությանը, բայց նաև ինչո՞ւ է վտանգավոր անտեսել տեխնոլոգիական զարգացումները։ Ինչպե՞ս կողմնորոշվել շուկայում առկա բազմաթիվ լուծումների մեջ և ընտրել հենց Ձեր բիզնեսին համապատասխան գործիքները։

  • SMM-ի ավտոմատացում

Կներկայացնենք նորարարական գործիք, որը կփոխի Ձեր պատկերացումները սոցցանցերի կառավարման մասին։

Ինչո՞ւ մասնակցել

  • Սեմինարի ավարտին Դուք կունենաք ոչ միայն տեսական պատկերացում, այլև գործնական լուծումներ և կիրառելի գաղափարներ, որոնք հնարավոր կլինի ներդնել Ձեր կազմակերպության աշխատանքում անմիջապես հաջորդ օրվանից։

Սեմինարը կվարեն ԱԲ ոլորտի առաջամարտիկներ`

Շավարշ Կարապետյանը, «Karapp» ընկերության համահիմնադիր
Նանե Մաթևոսյանը, Slice Consulting ընկերության հիմնադիր

ՀԳՀՄ անդամների համար մասնակցությունն անվճար է

Ամսաթիվ՝ հունիսի 22
Ժամ՝ 16։00
Վայր՝ «ՎԱՆ» բիզնես-կենտրոն (Թումանյան 23, 4-րդ հարկ)
Գրանցում՝ https://forms.gle/zUdCB2miZ1yULt7w9

Լրացուցիչ հրապարակումներ #tag-ով