Միջոցառումներ
-
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը հունիսի 25-ից մեկնարկում է անդամների կարողությունների հզորացմանն ուղղված բացառիկ ծրագիր։
-
Եթե ունեք բիզնես գաղափար, բայց չգիտեք՝ ինչպես սկսել, ապա այս դասընթացը հենց ձեզ համար է։ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը իրականացնում է ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագիր Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար, որի նպատակն է զարգացնել բիզնես հմտություններ և աջակցել խորհրդատվությամբ սեփական բիզնես սկսելու գործնական քայլերում։
-
Հունվարի 16-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կազմակերպվեց հանդիպում-քննարկում Իրանի Իսլամական Հանրապետության և ՀՀ առողջապահության ոլորտի շուրջ 60 ընկերության ներկայացուցիչների հետ, որի նպատակն էր քննարկել և բացահայտել առողջապահության ոլորտում հայ–իրանական համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։
-
Թրեյնինգը կօգնի գնահատել Ձեր բիզնեսի ռիսկերը և խոցելիությունը, ստեղծել բիզնեսի համար արդյունավետ համակարգ, որը թույլ կտա մեղմել COVID-19 հետևանքով սպառնացող վտանգները, կազմել ձեր Բիզնեսի Շարունակականության Ծրագիրը:
-
Աշխատանքի անվտանգության քաղաքականությունը կարևոր է թե՛ կազմակերպությունների, և թե՛ երկրի տնտեսության համար, քանի որ այն նվազեցնում է վնասվածքների և դժբախտ պատահարների հավանականությունը, առողջությանը վտանգ ներկայացնող ռիսկերը, ինչպես նաև խթանում աշխատանքի արտադրողականությունը: