Անվճար դասընթաց Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար՝ սեփական բիզնես սկսելու և զարգացնելու նպատակով
.jpg?token=db4564fa239747b6f1e4d6e806faabe1)
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երկրորդ խմբի հավաքագրումը։
Ծրագրի նպատակն է զարգացնել բիզնես հմտություններ և աջակցել խորհրդատվությամբ սեփական բիզնես սկսելու գործնական քայլերում։
Դասընթացի թեմաները ներառում են բիզնեսի հիմնարար գիտելիքներ և գործնական հմտություններ՝ սկսնակ ձեռներեցների համար․
- Բիզնեսի էությունը և տնտեսագիտական բովանդակությունը։
- Բիզնեսի պետական գրանցման կարգը, քայլերի հերթականությունը, օրենսդրական կարգավորումները։
- «Բիզնես պլան» հասկացությունը, կառուցվածքը և նշանակությունը։
- Ֆինանսական պլանավորման կարևորությունն ու սկզբունքները։
- Փոքր և միջին բիզնեսի առավելությունները և թերությունները, ուժեղ և թույլ կողմերը։
- Ինքնարժեք, գնագոյացում և բիզնեսի ծախսածածկման կետ:
- Կազմակերպության բյուջեի պլանավորում, ֆինանսական կառավարում։
- ՀՀ հարկային համակարգը (հարկային օրենսդրություն և հարկատեսակներ)։
- Հարկային հաշվետվությունների կազմումը, ներկայացման կարգը և ժամկետները:
- Ինֆորմացիայի ստացման հուսալի աղբյուրները և դրանց կիրառումը պրակտիկայում։
- Ֆինանսական կազմակերպությունները` որպես կապիտալի աղբյուր, համագործակցության ձևեր։
- Շուկայի ուսումնասիրության կարևորությունը, առաջխաղացում շուկայում և այլն:
Դասընթացները կվարեն ոլորտի փորձառու մասնագետներ`
- «Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիա» ՀԿ նախագահ,
ֆինանսական փորձագետ, տ.գ.թ. Սողոմոն Միրզոյանը - Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի խորհրդի անդամ,
ֆինանսիստ Միհրան Թադևոսյանը
Դասընթացի մանրամասներ`
- Տևողությունը՝ 1 ամիս
- Անցկացման ձևաչափ՝ հեռավար
- Ժամանակացույց՝ շաբաթական 3 դաս 2 ժամ տևողությամբ
- Մեկնարկ՝ Հուլիսի 15, ժամը 18։30
- Ծրագրի ավարտին մասնակիցները կստանան մասնակցության վկայական։
Դասընթացի ավարտին դուք`
- Ձեռք կբերեք արժեքավոր գիտելիքներ ՀՀ–ում սեփական բիզնես սկսելու և զարգացնելու վերաբերյալ։
- Կունենաք հստակ կազմված բիզնես պլան և ձեր գաղափարը իրագործելու հնարավորություն։
- Կտիրապետեք բիզնեսի գրանցման բոլոր անհրաժեշտ քայլերին։
- Կիմանաք՝ ինչպես ներգրավել ֆինանսական ռեսուրսներ և համագործակցել ֆինանսական կազմակերպությունների հետ։
- Կմիանաք ՀԳՀՄ գործարար համայնքին՝ ձեռք բերելով արժեքավոր կապեր և համագործակցության նոր հնարավորություններ։
Ինչպե՞ս մասնակցել
Գրանցվել հետևայլ հղումով` https://forms.gle/cLbx2dNZgp2VTxPM8
Գրանցման վերջնաժամկետ՝ հուլիսի 10
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 010 527421, 095 527421
Ծրագիրն իրականացվում է ԱՄԿ աջակցությամբ՝ ՀՀ-ում ֆորմալացման խթանման նախաձեռնության շրջանակներում։