Առցանց թրեյնինգ COVID-19 պայմաններում բիզնեսի շարունակականության ծրագիր մշակելու համար

Առցանց թրեյնինգ COVID-19 պայմաններում բիզնեսի շարունակականության ծրագիր մշակելու համար
Միջոցառման մանրամասները
  • 1 դեկտեմբեր 2021
  • Առցանց
  • Գին
    Անվճար
  • Տեսակ՝
    Դասընթաց

COVID-19 համավարակի պայմաններում բազմաթիվ ձեռնարկություններ հանդիպեցին աննախադեպ իրավիճակի: Նրանք ստիպված են վերակազմակերպել իրենց գործունեությունը, կրճատել աշխատակազմը, փոփոխել ծառայությունների սպասարկումը, որպեսզի ապահովեն բիզնեսի շարունակականությունը: 

Բիզնեսի շարունակականության ծրագրի մշակման այս 1 ժամանոց թրեյնինգը ուղղված է այդ նպատակին, և այն Ձեզ կօգնի՝

  • գնահատել Ձեր բիզնեսի ռիսկերը և խոցելիությունը
  • ստեղծել բիզնեսի համար արդյունավետ համակարգ, որը թույլ կտա մեղմել COVID-19 հետևանքով սպառնացող վտանգները։
  • կազմել ձեր Բիզնեսի Շարունակականության Ծրագիրը 6 քայլերով։

Թրեյնինգը հասանելի է առցանց ՀԵՏԵՎՅԱԼ ՀՂՈՒՄՈՎ, որը դուք կարող եք անցնել Ձեզ հարմար ցանկացած պահի: Թրեյնինգին կից ներբեռնեք «Վեց քայլերով բիզնեսի շարունակակության պլանավորումը COVID-19 ընթացքում» ուղեցույցը:

Ծանոթացեք մեր բոլոր ուղեցույցերին նախատեսված աշխատավայրում COVID-19-ի տարածումը կանխարգելելու համար:
 

Լրացուցիչ հրապարակումներ #tag-ով

այլ միջոցառումներ

  • Հարգելի՛ գործընկեր, Հայաստանի գործատուների հանրապետական միությունը շարունակում է «BizNet» միջոցառումների շարքը և սիրով հրավիրում է մասնակցելու արտագնա գործարար հանդիպմանը, որը կկայանա օգոստոսի 2-ին՝ գեղատեսիլ Դիլիջանում։
    • 2 օգոստոս 2026
    • 10:00
    • Դիլիջան, «Dilichella Resort», Գոշի փողոց 1/1