Հարկային համակարգի և բյուջեի պլանավորման դասընթացներ` ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հսմար
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները։ Ծրագրի երրորդ փուլն անցկացվում է հիբրիդ ձևաչափով՝ համատեղելով ինչպես առկա, այնպես էլ առցանց հանդիպումները։

Ծրագրի շրջանակներում օգոստոսի 26-28-ը կազմակերպված դասերը վարեց ՀԳՀՄ Խորհրդի անդամ, տնտեսագիտության տեսաբան, ֆինանսիստ Միհրան Թադևոսյանը։ Դասերի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին կազմակերպության հաշվեկշռի կառուցվածքը, եկամտի և ծախսերի ձևավորման սկզբունքները, շահութաբերության ցուցանիշները, ինչպես նաև ծախսերի դասակարգման մեթոդաբանությունը՝ ըստ տարրերի, գործառույթի, բնույթի և վարքագծի։ Հատուկ ուշադրություն դարձվեց արտադրական և ոչ արտադրական ծախսերի կառավարման մեխանիզմներին, շահույթի հաշվարկման գործիքակազմին և բիզնեսի ֆինանսական կայունության բարձրացման հնարավորություններին։


Դասընթացավար Միհրան Թադևոսյանը մասնակիցներին ներկայացրեց նաև հարկային օրենսգրքի հիմնական դրույթները, հարկման ընդհանուր և հատուկ համակարգերը, ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ), շահութահարկի, եկամտային հարկի, պետական և տեղական այլ հարկատեսակների առանձնահատկությունները, շրջանառության և միկրոձեռնարկատիրության հարկման համակարգերը, ինչպես նաև հարկային պարտավորությունների հաշվարկման ու վճարման կարգերը։
Դասերի ընթացքում կազմակերպվեցին ակտիվ քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնելու սեփական բիզնես գաղափարները և ստանալու անհատական խորհրդատվություն Միհրան Թադևոսյանի կողմից՝ դրանք արդյունավետ իրականացնելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աջակցությամբ՝ «ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացման անցման խթանման ուղղությամբ, փախստականների հետ կապված ճգնաժամի համատեքստում» նախաձեռնության շրջանակներում։








վերջին նախագծեր
-
12-սեպտեմբերի-2025Սեպտեմբերի 6-ին ավարտվեցին Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից իրականացվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները։ Ծրագրի նպատակն էր զարգացնել շահառուների բիզնես հմտություններն ու աջակցել սեփական բիզնես սկսելու գործնական քայլերում։
-
25-օգոստոսի-2025Շարունակվում են Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ իրականացվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները։
-
20-օգոստոսի-2025Օգոստոսի 12-ին մեկնարկեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները, որոնք իրականացվում են Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ։ Ծրագիրը նպատակաուղղված է մեր արցախցի հայրենակիցների բիզնես մտածողության ու գործարար հմտությունների զարգացմանը, նրանց ինքնազբաղվածության և ձեռներեցության խթանմանը, սոցիալ–տնտեսական ինտեգրմանը։