Անվճար դասընթաց Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար՝ սեփական բիզնես սկսելու և զարգացնելու նպատակով
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը մեկնարկում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի հավաքագրումը։
Ծրագրի նպատակն է զարգացնել բիզնես հմտություններ և աջակցել խորհրդատվությամբ սեփական բիզնես սկսելու գործնական քայլերում։
Դասընթացի թեմաները ներառում են բիզնեսի հիմնարար գիտելիքներ և գործնական հմտություններ՝ սկսնակ ձեռներեցների համար․
- Բիզնեսի էությունը և տնտեսագիտական բովանդակությունը։
- Բիզնեսի պետական գրանցման կարգը, քայլերի հերթականությունը, օրենսդրական կարգավորումները։
- «Բիզնես պլան» հասկացությունը, կառուցվածքը և նշանակությունը։
- Ֆինանսական պլանավորման կարևորությունն ու սկզբունքները։
- Փոքր և միջին բիզնեսի առավելությունները և թերությունները, ուժեղ և թույլ կողմերը։
- Ինքնարժեք, գնագոյացում և բիզնեսի ծախսածածկման կետ:
- Կազմակերպության բյուջեի պլանավորում, ֆինանսական կառավարում։
- ՀՀ հարկային համակարգը (հարկային օրենսդրություն և հարկատեսակներ)։
- Հարկային հաշվետվությունների կազմումը, ներկայացման կարգը և ժամկետները:
- Ինֆորմացիայի ստացման հուսալի աղբյուրները և դրանց կիրառումը պրակտիկայում։
- Ֆինանսական կազմակերպությունները` որպես կապիտալի աղբյուր, համագործակցության ձևեր։
- Շուկայի ուսումնասիրության կարևորությունը, առաջխաղացում շուկայում և այլն:
Դասընթացները կվարեն ոլորտի փորձառու մասնագետներ`
- «Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիա» ՀԿ նախագահ,
ֆինանսական փորձագետ, տ.գ.թ. Սողոմոն Միրզոյանը - Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի խորհրդի անդամ,
ֆինանսիստ Միհրան Թադևոսյանը
Դասընթացի մանրամասներ`
- Տևողությունը՝ 1 ամիս
- Անցկացման ձևաչափ՝ Հիբրիդ (առկա և հեռավար)
- Ժամանակացույց՝ շաբաթական 3 դաս 2 ժամ տևողությամբ
- Մեկնարկ՝ Օգոստոսի 12, ժամը 18։30
- Ծրագրի ավարտին մասնակիցները կստանան մասնակցության վկայական։
Դասընթացի ավարտին դուք`
- Ձեռք կբերեք արժեքավոր գիտելիքներ ՀՀ–ում սեփական բիզնես սկսելու և զարգացնելու վերաբերյալ։
- Կունենաք հստակ կազմված բիզնես պլան և ձեր գաղափարը իրագործելու հնարավորություն։
- Կտիրապետեք բիզնեսի գրանցման բոլոր անհրաժեշտ քայլերին։
- Կիմանաք՝ ինչպես ներգրավել ֆինանսական ռեսուրսներ և համագործակցել ֆինանսական կազմակերպությունների հետ։
- Կմիանաք ՀԳՀՄ գործարար համայնքին՝ ձեռք բերելով արժեքավոր կապեր և համագործակցության նոր հնարավորություններ։
Ինչպե՞ս մասնակցել
Գրանցվել հետևայլ հղումով` https://forms.gle/vzgQedySieH6K9548
Գրանցման վերջնաժամկետ՝ օգոստոսի 10
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 010 527421, 095 527421
Ծրագիրն իրականացվում է ԱՄԿ աջակցությամբ՝ ՀՀ-ում ֆորմալացման խթանման նախաձեռնության շրջանակներում։
վերջին նախագծեր
-
12-սեպտեմբերի-2025Սեպտեմբերի 6-ին ավարտվեցին Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից իրականացվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները։ Ծրագրի նպատակն էր զարգացնել շահառուների բիզնես հմտություններն ու աջակցել սեփական բիզնես սկսելու գործնական քայլերում։
-
29-օգոստոսի-2025Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները։ Ծրագրի երրորդ փուլն անցկացվում է հիբրիդ ձևաչափով՝ համատեղելով ինչպես առկա, այնպես էլ առցանց հանդիպումները։
-
25-օգոստոսի-2025Շարունակվում են Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ իրականացվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները։