Ինչպես բիզնեսում, այնպես էլ կյանքում, դու չես ստանում այն, ինչին արժանի ես, այլ ստանում ես այնքան, որքան կարողանում ես բանակցել
Շարունակվում են ՀԳՀՄ անդամների կարողությունների հզորացմանն ուղղված դասընթացները։ Այս անգամ ուշադրության կենտրոնում ներքին և արտաքին փոփոխությունների կառավարումն էր, ինչպես նաև հաղորդակցման և բանակցային հմտությունները։


Բիզնեսի կառավարման ոլորտում շուրջ երեք տասնամյակի փորձ ունեցող փորձառու բիզնես խորհրդատու, «Բի Էս Սի» (BSC) Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանը կազմակերպեց հետաքրքիր և ինտերակտիվ քննարկումներ հետևյալ թեմաներով`
- Բիզնեսի վրա ազդող ներքին և արտաքին գործոնները,
- Փոփոխությունների հաջողված մոդելները (Kotter-ի 8 քայլերը, ADKAR մոտեցումը, Agile մտածողություն),
- «Monday Morning Actions» գործնական սկզբունքները՝ որպես խթան թիմային ներգրավվածության բարձրացման եւ փոփոխությունների արդյունավետության ապահովման համար։
Դիտարկվեցին նաև այն մարտահրավերները, որոնց բախվում են կազմակերպությունները փոփոխությունների պայմաններում, ինչպես նաև քննարկվեցին ձևերը դիմադրությունը կանխելու և հաջողության հասնելու համար։

Հաղորդակցման մշակույթը և բանակցային արվեստը թեմայով Սամվել Գևորգյանը ներկայացրեց լեյտենանտ Կոլումբոյի էֆֆեկտը, «Այո»-ի ուժը, դրական երանգավորման տեխնիկան, վերջնական համաձայնության հասնելու մեթոդները, ինչպես նաև տրամադրեց բանակցությունների փուլերի և դրանց կիրառման վերաբերյալ պրակտիկ խորհուրդներ։
«Ինչպես բիզնեսում, այնպես էլ կյանքում, դու չես ստանում այն, ինչին արժանի ես, այլ ստանում ես այնքան, որքան կարողանում ես բանակցել»։ (Չեսթեր Լի Կարաս)
«Բանակցությունը պայմանների որոնման գործընթաց է՝ ստանալու համար այն, ինչը մեզ պետք է նրանից, ով ինչ-որ բան է մեզանից ուզում»։ (Գևին Քենեդի)
Շնորհակալություն ենք հայտնում «Բի Էս Սի» (BSC) Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանին՝ իր բազմամյա պրոֆեսիոնալ փորձառությամբ մասնակիցների հետ կիսվելու պատրաստակամության, տեսական ու գործնական առաջադրանքերով հագեցած բովանդակալից դասընթացներ իրականացնելու համար։
















վերջին նախագծեր
-
12-սեպտեմբերի-2025Սեպտեմբերի 6-ին ավարտվեցին Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից իրականացվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները։ Ծրագրի նպատակն էր զարգացնել շահառուների բիզնես հմտություններն ու աջակցել սեփական բիզնես սկսելու գործնական քայլերում։
-
29-օգոստոսի-2025Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները։ Ծրագրի երրորդ փուլն անցկացվում է հիբրիդ ձևաչափով՝ համատեղելով ինչպես առկա, այնպես էլ առցանց հանդիպումները։
-
25-օգոստոսի-2025Շարունակվում են Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ իրականացվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները։