ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ձեռք բերեցին գործնական ձեռնարկատիրական հմտություններ
Հուլիսի 29-ից օգոստոսի 8-ը Հայաստանի գործատուների հանրապետական միությունն (ՀԳՀՄ) իրականացրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երկրորդ խմբի դասընթացների շարքը, որն ուղղված էր մեր հայրենակիցների ինքնազբաղվածության խթանմանը և նոր բիզնես նախաձեռնությունների իրագործմանը։


Այս փուլում դասընթացներն իրականացվեցին առցանց ձևաչափով, որը վարեց ՀԳՀՄ Խորհրդի անդամ, ֆինանսիստ Միհրան Թադևոսյանը։ Դասերի ընթացքում մասնակիցները ստացան գործնական և տեսական գիտելիքներ բիզնեսի պետական գրանցման փուլերի, օրենսդրական կարգավորումների, փոքր և միջին բիզնեսի ուժեղ և թույլ կողմերի, ինչպես նաև բիզնես պլանի մշակման վերաբերյալ։
Մասնակիցներն ուսումնասիրեցին նաև կազմակերպության բյուջեի պլանավորման և ֆինանսական կառավարման գործընթացը, ՀՀ հարկային համակարգի առանձնահատկությունները (հարկային օրենսդրություն, հարկատեսակներ), հարկային հաշվետվությունների կազմման և ներկայացման կարգն ու ժամկետները։

Դասընթացներն ուղեկցվեցին ակտիվ քննարկումներով, որոնց ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց բիզնես գաղափարները և ստացան անհատական խորհրդատվություն Միհրան Թադևոսյանի կողմից՝ դրանք արդյունավետ իրականացնելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ այս ծրագիրն իրականացվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աջակցությամբ՝ «ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացման անցման խթանման ուղղությամբ, փախստականների հետ կապված ճգնաժամի համատեքստում» նախաձեռնության շրջանակում։








վերջին նախագծեր
-
12-սեպտեմբերի-2025Սեպտեմբերի 6-ին ավարտվեցին Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից իրականացվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները։ Ծրագրի նպատակն էր զարգացնել շահառուների բիզնես հմտություններն ու աջակցել սեփական բիզնես սկսելու գործնական քայլերում։
-
29-օգոստոսի-2025Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները։ Ծրագրի երրորդ փուլն անցկացվում է հիբրիդ ձևաչափով՝ համատեղելով ինչպես առկա, այնպես էլ առցանց հանդիպումները։
-
25-օգոստոսի-2025Շարունակվում են Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ իրականացվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները։