Նոր հնարավորություններ ԼՂ-ից տեղահանված անձանց համար՝ ՀԳՀՄ-ի ձեռնարկատիրական դասընթացների միջոցով
Շարունակվում են Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ իրականացվող ձեռնարկատիրական կրթության զարգացման դասընթացները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար՝ նպատակ ունենալով աջակցել նրանց տնտեսական վերաինտեգրմանը, ինքնազբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը և նոր բիզնես նախաձեռնությունների զարգացմանը:

Ծրագրի մասնակիցներին ողջունեց ՀԳՀՄ գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը, ով ընդգծեց, որ այս նախաձեռնության նպատակն է ոչ միայն փոխանցել գործնական գիտելիքներ, այլև ձևավորել վստահություն սեփական գաղափարները կյանքի կոչելու ճանապարհին։

Հունիսի 24-28-ը կազմակերպված դասերը վարեց «Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, տնտեսագիտության թեկնածու, ֆինանսական ոլորտի փորձագետ Սողոմոն Միրզոյանը։ Թեմաները նվիրված էին բիզնեսի ֆինանսական կառավարման հիմնարար սկզբունքներին, մասնավորապես՝ ֆինանսական պլանավորման կառուցվածքին և նշանակությանը, ինքնարժեքի հաշվարկման մեթոդներին, գնագոյացման ռազմավարություններին, բիզնեսի ծախսածածկման կետի որոշման գործիքակազմին։

Դասերը ներառում էին գործնական առաջադրանքներ, որոնց միջոցով մասնակիցները ոչ միայն ամրապնդեցին իրենց գիտելիքները ֆինանսական կառավարման ուղղությամբ, այլև սովորեցին, թե ինչպես կարող են հաշվարկային գործիքներն օգտագործել ռիսկերի նվազեցման և բիզնեսի կայունության բարձրացման համար։


Դասընթացներն ուղեկցվում էին ինտերակտիվ քննարկումներով, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնել սեփական բիզնես գաղափարները` Սողոմոն Միրզոյանի կողմից ստանալով անհատական խորհրդատվություն և արժեքավոր գործնական առաջարկներ։

Ծրագրի առաջիկա դասերի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն բիզնեսի բյուջեի պլանավորման, շուկայի կառուցվածքային վերլուծության, ֆինանսավորման մեխանիզմների՝ ներառյալ դրամաշնորհների ու ներդրումների, ինչպես նաև ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեությանը վերաբերող հարկային ու իրավական դաշտի հիմունքները։

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աջակցությամբ՝ «ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացման անցման խթանման ուղղությամբ, փախստականների հետ կապված ճգնաժամի համատեքստում» նախաձեռնության շրջանակներում։





վերջին նախագծեր
-
12-սեպտեմբերի-2025Սեպտեմբերի 6-ին ավարտվեցին Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից իրականացվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները։ Ծրագրի նպատակն էր զարգացնել շահառուների բիզնես հմտություններն ու աջակցել սեփական բիզնես սկսելու գործնական քայլերում։
-
29-օգոստոսի-2025Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները։ Ծրագրի երրորդ փուլն անցկացվում է հիբրիդ ձևաչափով՝ համատեղելով ինչպես առկա, այնպես էլ առցանց հանդիպումները։
-
25-օգոստոսի-2025Շարունակվում են Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ իրականացվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները։