Նորություններ
-
26-01-2026Հունվարի 23-ին ստորագրվեց Հանրապետական կոլեկտիվ (եռակողմ) պայմանագիրը ՀՀ կառավարության՝ (ի դեմս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության), Հայաստանի գործատուների հանրապետական միության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի միջև:
-
26-01-2026Հարգելի գործընկերներ. ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել է ապահովագրված անձին իր իրավունքների և պարտականությունների մասին իրազեկելու կարգը։
-
26-01-2026Հարգելի գործընկերներ. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում առողջության ապահովագրական փաթեթը, որը ներառում է բժշկական օգնություն և սպասարկում համարվող խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, դեղորայքային օգնության ցուցաբերման, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական սուր և ենթասուր բուժման ծառայությունները: Հաստատվել են նաև ապահովագրական փաթեթում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու կարգը, դրանում ընդգրկված հատուցման ենթակա (այդ թվում՝ համավճարով) բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկերը։
-
26-01-2026Հարգելի գործընկերներ. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ՝ պետական տուրքի միասնական հաշիվը, որը հերթական տարեկան (օրենքով սահմանված դեպքերում՝ ամսական և եռամսյակային) պետական տուրքի գծով պարտավորությունների մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջետային հաշիվ է, կգործարկվի 2026 թվականի հուլիսի 1-ից (մինչև փոփոխությունը սահմանված՝ 2026 թվականի հունվարի 1-ի փոխարեն):
-
23-01-2026Հունվարի 17-ին Հայաստանի գործատուների հանրապետական միությունը համախմբեց իր գործընկերներին` «BizNet» New Year Corporate Party խորագրի ներքո։
-
21-01-2026Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի գործատուների հանրապետական միությունն ընդգրկվել է պետական մի շարք կառույցների նոր ձևավորված հասարակական խորհուրդների անհատական կազմում.
-
21-01-2026Հունվարի 21-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության Խորհրդի անդամ Միհրան Թադևոսյանը և անդամ Արթուր Հակոբյանը մասնակցեցին Հայաստանի Ներդրումային Խորհրդի նախաձեռնած առցանց հանդիպմանը, որի ընթացքում մասնակիցները քննարկեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված մի շարք օրենսդրական նախագծեր` հետևյալ թեմաներով.
-
13-01-2026Հունվարի 12-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը հյուրընկալվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գրասենյակում։
-
24-12-2025Դեկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էին խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հրավիրյալ մասնակիցներ:
-
19-12-2025Դեկտեմբերի 18-ին կնքվեց համագործակցության հուշագիր Հայաստանի գործատուների հանրապետական միության և «Կանադա-Եվրասիա առևտրատնտեսական պալատ» ՀԿ-ի միջև՝ ի դեմս Միության նախագահ Վահագն Համբարձումյանի և Պալատի նախագահ, Հայաստանում Կանադայի պատվավոր հյուպատոս Վարդգես Ավագյանի։
-
18-12-2025Դեկտեմբերի 17-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ պետական գերատեսչությունների և մասնավոր հատվածը ներկայացնող միությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցավ քննարկում հարկային վարչարարության արդյունքում քրեական վարույթների նախաձեռնման պրակտիկայի վերաբերյալ։
-
16-12-2025Դեկտեմբերի 16-ին Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացավ ՓՄՁ Զարգացման Խորհրդի 29-րդ նիստը:
-
15-12-2025Դեկտեմբերի 12-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանը հյուրընկալեց Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գործընկերներին՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի զբաղվածության ավագ մասնագետ Վլադիմիր Չուրովիչին և Թուրինի վերապատրաստման կենտրոնի (ITC Turin) ծրագրերի ղեկավար Պաոլո Սալվային։
-
15-12-2025Դեկտեմբերի 12-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Շահերի պաշտպանության ռազմավարություն» թեմայով սեմինար, որը վարեց Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) փորձագետ, Թուրինի վերապատրաստման կենտրոնի (ITC Turin) ծրագրերի ղեկավար Պաոլո Սալվայը։
-
12-12-2025Դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի և Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանի միջև։ Հանդիպմանը ներկա էին նաև ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Ի․Բեսեդիչը, Գրասենյակի Գործընկերության և զարգացման ֆինանսավորման հարցերով խորհրդատու Արևիկ Անափիոսյանը, ԱՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի զբաղվածության ավագ մասնագետ Վլադիմիր Չուրովիչը և ԱՄԿ Ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը։
-
08-12-2025Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) և Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիայի համատեղ կազմակերպած սեմինարը՝ «Լիզինգ ֆինանսական գործիքի կիրառումը բիզնեսում» թեմայով։ Սեմինարի նպատակն էր բացահայտել լիզինգի հնարավորությունները` որպես բիզնեսի արագ զարգացման միջոց։
-
05-12-2025Դեկտեմբերի 5-ին տեղի կունենա Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամ ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի հետ համատեղ նախաձեռնած սեմինար՝ «Լիզինգ ֆինանսական գործիքի կիրառումը բիզնեսում» թեմայով։
-
04-12-2025Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի նիստերի դահլիճում, ՀՀ Առողջապահության նախարարի գլխավորությամբ, տեղի ունեցավ քննարկում «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։
-
04-12-2025Սոցիալական գործընկերության շրջանակում, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության ու Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի եռակողմ համագործակցությամբ, և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) նախաձեռնությամբ դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Հայաստանում ֆորմալ զբաղվածության խթանումը» թեմայով աշխատաժողովը։
-
03-12-2025Դեկտեմբերի 3-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը հյուրընկալեց ԱՄԿ պատվիրակության անդամներին` ի դեմս Ֆորմալացմանն ուղղված ԱՄԿ Գլոբալ Ծրագրի տնօրեն Ֆրեդերիկ Լապեյրի, զբաղվածության ավագ մասնագետ Կազուտոշի Չատանիի, ոչ ֆորմալ տնտեսության տվյալների և ախտորոշման ավագ մասնագետ Ֆլորանս Բոննէի, Հայաստանում ԱՄԿ Ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանի և Ծրագրի ազգային համակարգող Վարդուհի Ավանեսյանի։
-
03-12-2025Նոյեմբերի 29-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը, Խորհրդի անդամներ Միհրան Թադևոսյանը, Արտակ Մարգարյանը, Մհեր Մաթևոսյանը, անդամներ Հերմինե Թովմասյանը և Մարինա Սանդոյանը մասնակցեցին Ջերմուկում կայացած «Գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով» խորագրով երկրորդ աշխատաժողովին:
-
29-11-2025Նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ «The Leader 2025» միջազգային մրցանակաբաշխությունը, որն այս տարի ևս միավորեց Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող առաջատար ընկերություններին և գործարարներին։ Մրցանակաբաշխության ընթացքում բարձր գնահատանքի արժանացան այն կազմակերպությունները, որոնք վերջին տարիներին առանձնացել են մրցունակությամբ, կայուն աճով ու նորարար լուծումներով և նշանակալի ներդրում են ունեցել երկրի տնտեսական զարգացման գործում։
-
28-11-2025Նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) անդամ, «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր-տնօրեն Սամվել Գևորգյանի «MINDSET CODE. ՕՐՎԱ ՔՈ ՌԻԹՄԸ» հերթական գրքի շնորհանդեսը:
-
28-11-2025Նոյեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նոր կազմով առաջին նիստը։ Նիստին մասնակցեց նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, ով 2025թ.-ի նոյեմբերի 20-ից հանդիսանում է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ։
-
26-11-2025Նոյեմբերի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 37-րդ նիստը: Նիստին մասնակցում էին նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության Խորհրդի անդամ Միհրան Թադևոսյանը և մի շարք այլ անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
-
26-11-2025Նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) Խորհրդի հերթական նիստը։
-
25-11-2025Շարունակելով հանդիպումները ՓՄՁ Զարգացման պետություն–մասնավոր երկխոսության հարթակի անդամների հետ` նոյեմբերի 25-ին Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագիտական թիմը հանդիպում ունեցավ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանի և մի շարք անդամ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
-
22-11-2025Նոյեմբերի 21-22-ը Ծաղկաձորի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ գործատուների կարողությունների հզորացման երկօրյա դասընթաց՝ ուղղված Եվրոպական սոցիալական խարտիայի (ԵՍԽ) և միջազգային աշխատանքային չափանիշների վերաբերյալ գործատուների իրավական գիտելիքների և իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։ Արտագնա դասընթացը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի աջակցությամբ «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում։
-
21-11-2025Նոյեմբերի 19-21-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը մասնակցեց «Որակի ոլորտային շրջանակներ (ՈՈՇ) մշակողների դասընթացավարների վերապատրաստման դասընթաց»-ին, որը կազմակերպվել էր Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (ՄԿՈՒԶԱԿ)՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
-
20-11-2025Նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանի, նախագահի տեղակալ Մարիա Խախամյանի, գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանի և «Գերմանական միջազգային համագործակցության ընկերության» (ԳՄՀԸ/GIZ) հայաստանյան գրասենյակի թիմի ղեկավար Արամ Բաբայանի, ինչպես նաև փորձագետներ Նորա Սարգսյանի և Լիլիթ Հակոբյանի միջև։
-
19-11-2025Կանանց ձեռներեցության միջազգային օրվա առթիվ տեղի ունեցավ հանդիսավոր բիզնես ընթրիք և մրցանակաբաշխություն:
-
14-11-2025Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանին և գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանին։
-
07-11-2025Նոյեմբերի 3-ից 7-ը հայկական պատվիրակությունը ճանաչողական այցով այցելեց Նիդերլանդներ՝ ուսումնասիրելու մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) համակարգի լավագույն փորձն ու կառավարման մոդելները։ Այցը կազմակերպված էր Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող “Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հայաստանում” (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի շրջանակներում։
-
04-11-2025Հոկտեմբերի 29–ին Ազգային ժողովում տեղի ունեցավ Եվրանեսթ ԽՎ 12-րդ լիագումար նստաշրջանի շրջանակում կայացած միջոցառումը՝ «Հայաստան–ԵՄ համագործակցություն. կայունություն, նորարարություն և ինտեգրացիայի խթանում» խորագրով, որին մասնակցում էին պատգամավորներ ՀՀ Ազգային ժողովից, Եվրոպական խորհրդարանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից, ՀՀ կառավարության անդամներ, Հայաստանում ԵՄ պատվիրակության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող գործարարներ։
-
03-11-2025Համաշխարհային բանկի փորձագետների հետ քննարկվեցին աշխատաշուկայի պահանջարկի և առաջարկի մարտահրավերներըՀոկտեմբերի 31-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանը և գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը հանդիպեցին Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի սոցիալական պաշտպանության և զբաղվածության գլոբալ պրակտիկայի փորձագետներ Դանիել Գարրոտե Սանչեսի և Աբլա Սաֆիրի հետ։
-
03-11-2025Նոյեմբերի 1-ին մեկնարկեց Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) կողմից նախաձեռնած նոր՝ «BizNet» խորագրով հանդիպումների շարքը, որը նպատակ ունի ստեղծել շփումների և փոխգործակցության արդյունավետ հարթակ գործարար համայնքի ներկայացուցիչների համար:
-
28-10-2025Հոկտեմբերի 27-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը և Միության մի շարք անդամներ մասնակցեցին Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացի ներկա փուլի և ակնկալվող փոփոխությունների վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, Տնտեսական լրագրողների ակումբի (Economic Journalists Club) և Konrad-Adenauer-Stiftung Armenia հիմնադրամի համատեղ կազմակերպած պանելային քննարկմանը:
-
22-10-2025Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամ` «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը, Դուբայի Առևտրի Պալատի հետ համագործակցությամբ, «New Horizons Roadshow to Armenia» միջոցառման շրջանակում հոկտեմբերի 22-23–ը նախաձեռնել էր B2B հանդիպումներ Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանած 20 գործարարների և ՀՀ ձեռներեցների միջև՝ Հայաստանի և ԱՄԷ-ի գործարարների միջև գործնական կապերի ձևավորման և ներդրումային համագործակցության խթանման նպատակով։
-
16-10-2025Հոկտեմբերի 10-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության Խորհրդի անդամները` ի դեմս Հայաստանի լիզինգատուների ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանի և Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի նախագահ Սողոմոն Միրզոյանի, ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ միավորելով ջանքերը ֆինանսական գրագիտության բարձրացման, լիզինգի կառավարման հմտությունների զարգացման և մասնագիտական փորձի փոխանակման ուղղությամբ։
-
11-10-2025Հոկտեմբերի 9-ին IC Armenia-ի փորձագիտական թիմը հանդիպում ունեցավ ՓՄՁ Զարգացման խորհրդին կից գործող հաշվապահական աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ:
-
07-10-20252025 թվականից մեկնարկել է REnForce (Renewable Energy Workforce) «Վերականգնվող էներգիայի ոլորտում աշխատուժի ներուժի ամրապնդում» Էրազմուս+ եռամյա ծրագիրը, որն ուղղված է վերականգնվող էներգիայի ոլորտում որակյալ մասնագետների պատրաստմանը։
-
06-10-2025Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) Խորհրդի անդամ, «Պարադետ» խորհրդատվական ընկերության հիմնադիր և աշխատանքի անվտանգության փորձագետ Նարե Սարգսյանը մասնակցեց Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ԱՄԿ/ILO) կողմից կազմակերպված «Արդար անցումային քաղաքականության ինտեգրումը ազգային մակարդակով սահմանված գործողություններում սոցիալական երկխոսության միջոցով» տարածաշրջանային գիտելիքների փոխանակման առցանց աշխատաժողովին։
-
03-10-2025Հոկտեմբերի 3-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը Ծաղկաձորում մասնակցեց «Հանքարդյունաբերություն և էներգիա. միջազգային միտումները և Հայաստանի ներուժը» Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումին։
-
03-10-2025Հոկտեմբերի 2-ին Investment Council of Armenia-ի փորձագիտական թիմը հանդիպում ունեցավ ՓՄՁ Զարգացման խորհրդի անդամների և խորհրդին կից գործող հաշվապահական աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչ Գոհար Փարսադանյանը։
-
01-10-2025Սեպտեմբերի 23-ին Պետական եկամուտների կոմիտեում նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության ներկայացուցիչ Անի Անդրանիկյանը։
-
30-09-2025Սեպտեմբերի 30-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանը հյուրընկալեց Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությանը՝ ի դեմս Հայաստանի առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի։
-
27-09-2025Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) Խորհրդի հերթական նիստը։
-
24-09-2025Սեպտեմբերի 22-ին և 23-ին Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության (ՀԳՀՄ) Խորհրդի անդամ Միհրան Թադևոսյանը և ՀԳՀՄ անդամ Հասմիկ Իգիթխանյանը մասնակցեցին «Ոլորտային որակավորման շրջանակներ՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի ներքո» խորագրով երկօրյա աշխատաժողովին, որը կազմակերպվել էր Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) կողմից` ԿԳՄՍ նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ։
-
18-09-2025Սեպտեմբերի 12-ին կայացավ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) կողմից իրականացվող Կարողությունների Հզորացման Ծրագրի ամփոփիչ համաժողովը, որի ընթացքում դասընթացները հաջողությամբ ավարտած 100 մասնակիցներ ստացան իրենց վկայականները։
-
15-09-2025Սեպտեմբերի 12-ին կայացավ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) կողմից իրականացվող Կարողությունների Հզորացման Ծրագրի ամփոփիչ համաժողովը, որին մասնակցում էին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, Աշխատանքի Միջազգային Կազմակերպության Ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը և բազմաթիվ հրավիրյալ անձինք միջազգային և տեղական գործընկեր կազմակերպություններից։